Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ, դատարանը մերժել է կալանքի դեմ բողոքը
Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր մերժել է Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը մերժել, Մակինյանն ասաց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը, ուստի մերժման հիմքերին ծանոթ չէ:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ և օգոստոսի 27-ին ձերբակալվել է ԱԱԾ կողմից: Նշենք նաև, որ Կարեն Խաչատրյանի հորեղբորը նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք:

















































