Անդրանիկ Քոչարյանի ձեւակերպումը գեղեցիկ չէր. Արարատ Միզորյան
ԱԺ նախագահ Արարատ Միզորյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ձեւակերպումը ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին՝ գեղեցիկ չի համարում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միզորյանը։
«Դե տեսեք, կարծում եմ՝ ինչ խոսք, գեղեցիկ չէր ձեւակերպումը, բայց ես կարծում եմ, որ դա ոչ միայն կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, մենք տեսնում ենք վերջին ամսիներին Հայաստանում բանավեճի կամ քննադատության մեջ անկախ ո՞ր անձից որ անձի նկատմամբ, մի տեսակ ոչ վայելուչ ձեւակերպումներն, իհարկե, անցանկալի են, կարիք չկա դրանց, կարելի է ավելի բովանդակալի խոսել»,- ասաց Միզորյանը։
Նա կոչ արեց քաղաքական գործիչներին՝ պահպանել քաղաքական բանավեճի ընթացքում կոռեկտության սահմանները եւ հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ. «Իմ համոզմամբ, Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոնիսյանին հիվանդ անվանելը, Արդարադատության նախարարին՝ անուղեղ, դրանք արդեն հիմք չեն տալիս մեկ այլ մարդուն, որ նույն բառապաշարով, նույն ոճով հակադարձել, կարծում եմ, որ տգեղ է»։
ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Միզորյանն ասաց՝ լավ կլինի Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել մինչեւ այդ.
«Քանի որ ոչ կոռեկտ, անձնական վիրավորանքներով լի ձեւակերպումներ են եղել իրենց ժամանակ տարբեր պատգամավորների կողմից։ Ես սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց կարծում եմ, որ Էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում, եթե այս գործիքը սկսի չարաշահվել, ապա կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ պատգամավորներին, եւ դա նրանց կարող է կաշկանդել քաղաքական գործունեությունն ու իրենց դիրքորոշումն այս կամ այն հարցով հայտնելու համար»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություն էր արել Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որը բուռը քննարկման առիթ էր հանդիսացել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը