ԱԺ-ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման վերաբերյալ փակ գաղտնի քվեարկությունը։
ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը։ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր։
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ չի մասնակցելու քվեարկությանը։

















































