Քաոս՝ բանտերում. Արմեն Ամիրյանի խնամին է բժիշկներին պարտադրել է դուրս գալ աշխատանքից
«Ժոեղովուրդ» թերթը գրում է.
«Կալանավայրերում բժիշկներին պարտադրում են դուրս գալ աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներից 50-ն արդեն գործազուրկ են: Այստեղ էլ, ըստ մեր աղբյուրների, խնամի-ծանոթ-բարեկամությունը «արդյունավետ է աշխատում»:
Ոչ պատշաճ բուժսպասարկումից կալանավայրերում մշտապես դժգոհություն եղել է: Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ էին խնդրի լուծման ուղիներ փնտրում, փակե՛լ դատապարտյալների անմխիթար հիվանդանոցն ու նորը կառուցել՝ ավելի լավ պայմաններով, թե՛ ազատազրկվածների բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում, ինչպես շատ երկրներում են անում:
Այդպես էլ հարցը մնաց չլուծված: Եվ, ահա, հետհեղափոխական Հայաստանում կազմավորվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ոչ թե Քրեակատարողական վարչության ենթակայությամբ է գործելու, այլ Արդարադատության նախարարության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ազատման դիմումների գլխավոր պարտադրողը այս ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակված Բագրատ Սայադյանն է, որը, ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խնամին է: Բուժաշխատողներին ասել է՝ ազատվելու դիմում գրեն՝ ՊՈԱԿ-ում աշխատանքի խոստումով:
Մարդիկ էլ դիմումը գրել են ու հայտնվել «խաղից դուրս» վիճակում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին են, օրինակ, հեռախոսազանգով առաջարկել դիմում գրել, վերջինս առարկել է, խոստացել են տեղափոխել «Կոշ» կալանավայր: Բուժմասի պետը երբ «Կոշում» պարզել է, որ իրեն խոստացած հաստիքն արդեն զբաղված է, հին աշխատավայրում դժգոհել է, որ կատարվածի մասին կհայտնի իրավապահներին, կառաջարկի վերծանել հեռախոսազրույցները:
Վերջնարդյունքում նրան առաջարկել են մի դիմում էլ գրել՝ նախորդ՝ ազատման դիմումին ընթացք չտալու խնդրանքով: Ահա այսպիսի քաոտիկ վիճակ է, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել կալանավայրերի՝ առանց այդ էլ անմխիթար բուժսպասարկման հատվածում, մասնագիտությամբ անասնաբույժն է բժշկությամբ զբաղվում, խնամի-ծանոթ-բարեկամով են դեղեր նշանակում, ատամնաբույժն առանձին դեպքերում թերապևտիկ օգնության է հասնում, թերապևտը՝ նարկոլոգ է աշխատում...
Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Սայադյանն ու Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն են վճռում ով որտեղ պետք է աշխատի: Իսկ թոշակառուի տարիքային սահմանագիծը հատած Բաղդասարյանն էլ հասցրել է արդեն կնոջը որպես բժշկուհի աշխատանքի տեղավորել կալանավայրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը