Արմեն Ջիգարխանյանն 84 տարեկան է. դերասանը երիտասարդացել է կնոջ հետ վերամիավորվելուց հետո
Հոկտեմբերի 3-ին Արմեն Ջիգարխանյանը նշում է 84-ամյակը։ Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ դերասանը վերամիավորվել է երկրորդ կնոջ՝ Ստեփանի մայր Տատյանա Վլասովայի հետ։ Teleprogramma.pro-ի հետ զրույցում Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին պատմել է դերասանի տրամադրության ու առողջության մասին։

«Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը հրաշալի է։ Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա երիտասարդացել է 10-15 տարով։ Ես դա կապում եմ էմոցիոնալ հակասթրեսի հետ Տատյանա Սերգեեւնայի հետ վերամիավորումից հետո։ Խնամված տեսք ունի։ Ի հեճուկս ամենի, ինչ նրա հետ տեղի է ունեցել կես տարի առաջ, նա այժմ հաճախ է զբոսնում այգում, Արբատի նրբանցքներում... Այնպես որ ինքնազգացողության հետ կապված ամեն ինչ լավ է, նա ընդունում է դեղորայքը, հետեւում է բժիշկների բոլոր նշանակումներին, ռեժիմին»,- հայտարարել է հայտնի դերասանի երկրորդ կնոջ որդին։

Ջիգարխանյանը Վլասովայից ամուսնալուծվել է 2015թ.-ին, ինչից հետո ամուսնացել դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ։ Դերասանի եւ դաշնակահարուհու ամուսնությունը տեղի է ունեցել 2016թ.-ի փետրվարին։ 2017թ.-ի աշնանը դերասանը Վիտալինային, որը թատրոնի տնօրենն է եղել, մեղադրել է գողության մեջ։ Նոյեմբերին նրանք պաշտոնապես բաժանվել են։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը