ԱԺ փոխխոսնակը Սահմանադրական դատարանի նախագահին «սատանայի փաստաբան» անվանեց
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանրության եւ Հայաստանի քաղաքացիների վստահությունը չի վայելում, քանի որ նախկին իշխանությունների օրոք կատարել է «սատանայի փաստաբանի» դերը: Հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ Թովմասյանը ժամանակին օրենք է մշակել, որը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին թույլ է տվել նրան նշանակել Սահմանադրական դատարանի նախագահ: «ՍԴ դատավորները եւ ընդհանրապես դատավորները պետք է վայելեն քաղաքացիների վստահությունը: Ես պնդում եմ, որ դուք այդ վստահությունը չեք վայելում: Չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար եք Սահմանադրությունը գրել, Ընտրական օրենսգիրքը գրել, որ նա կարողանա տեսնել՝ ով եւ որքան ձայն է իրեն բերում իշխանության վերարտադրման համար»,- հայտարարեց խորհրդարանականը՝ հեռակա դիմելով ՍԴ ղեկավարին եւ ակնհայտորեն «մոռանալով», որ անցյալ տարի արտահերթ ընտրությունները, որոնցում հաղթել էր «Իմ քայլը», անցկացվել էին նույն ԸՕ-ով:
Փոխխոսնակի կարծիքով՝ ՍԴ գործող նախագահը Սերժ Սարգսյանի գործողությունների համար իրավական քողարկում է ապահովել եւ դրա դիմաց պաշտոն է ստացել:
Նշենք, որ եթե խորհրդարանը նախագիծը ընդունի, այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 80 պատգամավորի ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը: Այն, սակայն, խորհրդատվական բնույթ ունի: Վերջնական որոշումը պետք է ընդունի Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը