«Սանիթեք»–ը հանդես կգա Երեւանի քաղաքապետարանի հայտարարությանը համարժեք հայտարարությամբ
Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության համաձայն որի միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայամանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ: Այդ մասին նշվում է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայարարությունում։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը: Այս առնչությամբ Հայկ Մարությանը հանդես է եկել հրապարակային ուղերձով։

















































