51,8 մլն դրամի պարգեւավճար եւ աշխատավարձ կբաժանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
Կառավարության պահուստային ֆոնդից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 39 մլն 856 հազար դրամ կհատկացվի աշխատակիցների աշխատավարձերի և հավելավճարների համար, ինչպես նաեւ լրացուցիչ 11 մլն 956 հազար դրամ` պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար:
Փաստորեն ստացվում է, որ պարգեւավճարների շուրջ ստեղծված աղմուկը ոչնչով չի խանգարում գերատեսչություններին միմյանց միջեւ գումարներ բաժանելու համար:

















































