Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի դրամական միջոցները
«Ժողովուրդը» գրում է. «Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը վերջապես ներկայացրել է ունեցվածքի և դրամական միջոցների վերաբերյալ 2018 թվականի պաշտոնական հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Սարկիսովը շարժական և անշարժ գույք չունի: Համենայնդեպս, այդպես նշված է նրա պաշտոնական հայտարարագրում: Սարկիսովի դրամական միջոցները կազմում են 26 հազար դոլար, 39 հազար եվրո և 14 մլն 802 հազար ռուսական ռուբլի: Եկամտի մասին հյուպատոսի հայտարարագրում որևէ տվյալ ներկայացված չէ:
Ի դեպ, նրա հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի և դրամական միջոցների մասին հայտարարագրերը ևս բացակայում են: Ուշադրություն, խոսքը հայազգի գործարար Սարկիսովի մասին է, որի ընտանիքը ընդգրկված է Ռուսաստանի ամենահարուստների ցանկում: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա 750 մլն դոլար կարողություն ունի:
Բայց դատելով հայտարարագրից՝ Սարկիսովի գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ էր հարուցել հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ՝ հայտարարագիր չներկայացնելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































