Փաշինյան-Պուտին առանձնազրույցը ոչ մի բովանդակություն չի ունեցել, ավելի շատ նախատեսված է եղել լուսանկարների և տեսանյութերի համար. Ա. Թևանյան
Եթե հանդիպումն արդյունք ունենար, Փաշինյանն այդ մասին կշտապեր հաղորդել, բայց նա լսարանին միայն լուսանկարներով է զբաղեցրել։ Այս մասին Tert.am-ին ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը, որով վերջինս ամփոփել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն, ու նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են:
«Ցանկացած ձեռքբերում կոնկրետ դրսևորում է ունենում։ Այս առումով զրոյական տեղեկություն կա, ուստի կարող եմ ենթադրել, որ կա կա՛մ զրոյական որոշում, կա՛մ բացասական որոշում, այսինքն՝ կամ գազի գինը թանկացած է մնալու, կա՛մ ավելի թանկանալու է»,- ասաց Թևանյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի՝ փայլուն և հուսալի որակումներով գրառումը պետք է հստակ արդյունք ցույց տար։ Պետք է տարանջատել ձևականությունն ու բովանդակությունը, և դրանից հետո հանդիպմանը կոնկրետ գնահատական տալ։
«Մեկ օր հետո Սոչիում Պուտին-Ալիև հանդիպումը տեղի կունենա, և ստացված տեղեկությունից էլ կարող ենք դատել, թե որ հանդիպումներն են փայլուն և հուսալի։ Հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերութունները փայլուն են, տեղին չէ, այն էլ այն դեպքում, երբ ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելելու մինչև վերջին օրը քննարկվում էր՝ նա կգա, թե չի գա, առանձնազրույց տեղի կունենա, թե ոչ»,- ասաց քաղաքագետը։
Թևանյանը հայտնեց ՝ իր տեղեկություններով՝ վարչապետի և ՌԴ նախագահի առանձնազրույցն արարողակարգային ֆորմատից դուրս է եղել, ավելի շատ նախատեսված է եղել լուսանկարների և տեսանյութերի համար, և ոչ մի բովանդակություն չի ունեցել։
Անդրադառնալով վարչապետի՝ Վլադիմիր Պուտինի և մյուսների հետ սելիֆիներին և հարցին՝ արդյո՞ք սա քաղաքական ընդունված ձև է, նա արձագանքեց. «Ընտանեկան ալբոմի լրացման հարցը քաղաքական դաշտում չենք կարող քննարկել։ Լուսանկարների և տեսանյութի փոխարեն ինքս և յուրաքանչյուր գիտակից քաղաքացի կոնկրետ արդյունքներ է ուզում տեսնել։ Հույս ունեմ՝ սա Հայաստանի անվտանգային միջավայրի վրա չի անդրադառնա»:
Հարցին, թե դիտարկելով սոցցանցային քննարկումները՝ արդյո՞ք ձեռքբերում էր այն, որ վարչապետն անձամբ չդիմավորեց Վլադիմիր Պուտինին, քաղաքագետը նշեց, որ մեր երկրի ղեկավարը այս կերպ խախտել է ընդունված կանոնները, որոնք որպես ռազմավարական գործընկեր պետք է պահպանվեն։
«Երբ գործընկերոջդ նույնիսկ շենքի բակում չես դիմավորում, նախ ցույց ես տալիս, որ շատ ցածր մակարդակի հյուրընկալ կողմ ես, երկրորդ՝ դրանով խաղում ես դրսի այն պատվիրատուների օգտին, որոնք ուզում են հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնել և փչացնել դրանք»,- ընդգծեց նա։
Հարցին, թե ինչ կտա այս նիստը Հայաստանին, կարող ենք որևէ հարցի լուծման կամ տնտեսական ձեռքբերման ակնկալիք ունենալ, Թևանյանը պատասխանեց՝ ինքն անձամբ կոնկրետ արդյունք չի տեսնում՝ նշելով, որ սա մեր գործադիրի ղեկավարի քաղաքական ոչ լուրջ հետագծի հետևանքն է․
«2018-ի ապրիլ-մայիսյան օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրանալու է, սակայն հակառակն է տեղի ունեցել՝ մենք գերտերությունների միջև մրցակցային դաշտ ենք դարձել։ 2 տարի առաջ Պուտինին ու Ռուսաստանին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ, ԵԱՏՄ-ին մեր անդամակցելը սխալ էր համարում։ Հիմա պարզվում է, որ նրա կյանքի գլխավոր PR ակցիան ԵԱՏՄ գագաթնաժողովն է, որը հերթականն է, բայց աննախադեպ է ներկայացվում։ Ինչպիսին պետք է լինի երկրի ղեկավարը, որ 2 տարի առաջվա իր կյանքի հերքումով փորձի քարոզ անել, խրախուսի ՌԴ նախագահի դեմ ակցիաները և ամեն ջանք գործադրի, որ դրանք տեղի ունենան, մյուս կողմից էլ քծնողական քայլեր անի՝ ցույց տալու, որ երկկողմ հարաբերությունները փայլուն են»,- նկատեց նա։
Հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին Թևանյանը կարծիք հայտնեց՝ ձևականություններն առաջին պլան են մղվել, իսկ բովանդակությունը իսպառ վերացել, փոխարենը կարող ենք լուսանկարներ և սոսկ որակումներ տեսնել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը