Ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու վիճակախաղերի մասին նախագիծ ներկայացրած ԱԺ փոխխոսնակը
«168 ժամը» գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ օրերս Երևանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:
Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:
Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:
«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկին չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը:
Այլ հարցեր տալու հնարավորություն Ալեն Սիմոնյանը չի չտվել:
Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է, ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու ԱԺ փոխխոսնակը, հատկապես, որ վերջինս վերոնշյալ նախագծի հեղինակներից է:
Մնում է միայն Ալեն Սիմոնյանին հիշեցնել, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական կյանքը շատ քիչ է պաշտպանված, և եթե իրենց հանրային վայրում նկատել են, ապա դա չի կարող համարվել միջամտություն անձնական կյանքին, եթե վերջինիս հետ իր ընտանիքի անդամները չեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim