ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի
«Ժողովուրդը» գրում է. «Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի նախաձեռնությամբ: Հենց այդ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կգլխավորի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգող այս հանձնաժողովը:
Առաջնայինն ու առանցքայինը հենց Ամուլսարի հարցն է լինելու: Դոնթի բանաձևով այստեղ 18 անդամներից 12-ը իշխող «Իմ քայլից» կլինեն, 4-ը՝ ԲՀԿ-ից և 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Հանձնաժողովի ստեղծման հարցն այսօրվա նիստի օրակարգում է, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մինչև երեկ ուշ երեկո ամբողջական կազմը հստակ չի եղել:
Միայն ԲՀԿ-ն է որոշել՝ հանձնաժողովում կընդգրկվեն Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանն ու Հրանտ Մադաթյանը, ովքեր, թերևս, լավատեղյակ են այդ ոլորտի խնդիրներին: «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացել են պատասխանել, թե ովքեր են ներկայացուցիչներն իրենց թևերից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim