Համերգ Լիվերպուլում, բայց ոչ Բիթլզի կատարմամբ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E-ից H խմբերում ընդգրկված թիմերը: Ամենագոլառատ հանդիպումը կայացավ Լիվերպուլում, որտեղ երկու թիմերի ֆուտբոլիստները իսկական համերգ տվեցին երկրպագուների համար:
E խմբում ընդգրկված Լիվերպուլն ու Զալցբուրգը միասին խփեցին յոթ գոլ: Երեք գոլ խփելուց հետո լիվերպուլցիները կանգնեցին, իսկ Զալցբուրգը հավասարեցրեց հաշիվը եւ միայն դրանից հետո Սալահը կարողացավ հաշիվը դարձնել 4:3:
Այս խմբի մյուս խաղում Գենկն ու Նապոլին դաշտից հեռացավ առանց գոլ խփելու:
Երկու տուրից հետո աղյուսակը չորս միավորով գլխավորում է Նապոլին: Երեքական միավոր ունեն Լիվերպուլն ու Զալցբուրգը: Ի դեպ, երկու խաղում ավստրիացիները խփել են ինը գոլ:
F խմբում Դորդմունդի Բորուսիան մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Սլավիային, իսկ Բարսելոնան սեփական դաշտում մեծ դժվարությամբ 2:1 հաշվով հաղթեց Ինտերին, երբ պարտվում էր 1:0 հաշվով:
Այժմ Բարսելոնան եւ Բորուսիան ունեն չորսական միավոր:
G խմբում Լիոնը շատերի համար անսպասելիորեն մրցակցի դաշտում երկու անպատասխան գնդակ անցկացրեց Լայպցիգի դարպասը, իսկ Զենիթը 3:1 հաշվով սպասվածից ավելի հեշտությամբ հաղթեց Բենֆիկային:
Երկու տուրից հետո չորսական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լիոնն ու Զենիթը:
H խմբում Լիլլը սեփական դաշտում 2:1 հաշվով պարտվեց Չելսիին, իսկ Այաքսը փայլուն խաղով, նույնպես մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց Վալենսիային եւ վեց միավորով գլխավորեց խմբի աղյուսակը:
Top-News.am