Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք
Շուկշինը մի լավ պատմվածք ուներ՝ երբ բարոյալքման անդունդին հասածը սկսում է հաճույք ստանալ սեփական ոչնչությունից։ Քանի օր է ֆեյքախառն մասսան փորձում է ծամել Արփինե Հովհաննիսյանին։ Ու, ժանրի կանոններին համաձայն, նաեւ «տղամարդիկ»։ Բնականաբար, «տղամարդ» բառը դրեցի չակերտների մեջ, ո
րովհետեւ կնոջ ներկայացրած քաղաքական փաստարկներին հայհոյանքով պատասխանողը տղամարդ չի։
Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց ոչ տղամարդ։
Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։
Դե, տղամարդկությունն էլ հո մանդատ չի, որ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը, կամ գրանտատու որեւէ օֆիս տպի ու տա։
Էս ի՞նչ զզվելի եք դուք»։
Հիշեցնենք, որ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե մարտի մեկի գործը իրավական առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim