«Լիդիանի» անվտանգության աշխատակիցը դիմել է ոստիկանություն լեռնագնացների՝ Ամուլսար «ներխուժման» հետ կապված
«Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ «ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանի դեմ։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ սեպտեմբերի 29–ին «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակցից դիմում է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որով նա հայտնել է, թե լեռնագնացների կողմից ներխուժում է կատարվել Ամուլսարի տարածք և հնարավոր է գողություն կատարված լինի։
«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 29–ին իրենց արշաբախումբը բարձարցել է Ամուլսարի լեռնագագաթ։
«Երբ լեռան գագաթ հասնելուն մնացել էր 20 մետր, հանդիպեցինք երկու աշխատակիցների, ովքեր ասացին՝ հետ վերադարձեք, սա սեփական տարածք է: Մենք չլսեցինք նրանց և շարունակեցինք դեպի գագաթ քայլելը»,- նշեց Մարտիրոսյանը։ Խմբի ղեկավարի խոսքով՝ աշխատակիցների այն կասկածները, թե հնարավոր է տարածքից գողություն կատարված լինի, իրականությանը չի համապատասխանում.
«Դա հիմարություն է, նման բան չի կարող լինել, մենք արշավախումբ ենք, պարզապես լեռ էինք բարձրացել և մեզ նախապես ոչ ոք չէր զգուշացրել, որ չէր կարելի բարձրանալ լեռ»,–ասաց նա։
Հավելենք, որ ոստիկանությունը ստուգում է հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը։



















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim