«Լուկաշենկոն իմ ընկերն է, բայց իմ տանը չի գիշերել, գիշերել է ընդունելության տանը». Ծառուկյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իմ տանը չի գիշերել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի տանը եւ ողջ գիշեր նրանք զրուցել են այգում:
«Ալեքսանդր Գրիգորիչը իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,-ասաց Ծառուկյանը:
Իսկ հարցին, թե ինչ հարցեր են քննարկել, նա չպատասխանեց, միայն բարձր ծիծաղեց, իսկ կողքից ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց. «Ամենատարբեր»:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նախորդ օրը հյուրընկալվել Ծառուկյանի տանը եւ գիշերել այնտեղ. «Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին: Երկուսով էին»,-գրել է թերթը:

















































