Թալանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանայի ավտոմեքենան, տունը՝ հափշտակելով խոշոր չափի գումար
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը՝ մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։
Սամվել Կ-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցում քահանա է աշխատում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim