Միջադեպ՝ Պուտինի այցի ժամանակ. վրացի լրագրողը հարցը տվեց բղավելով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի նստավայր այցելության ժամանակ մուտքի մոտ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձեց անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Վլադիմիր Պուտինին:
Լրագրողին կանգնեցրին, սակայն նա հասցրեց բղավել. «Ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտավորություններն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»։
Ռուսաստանի նախագահը ժպտաց և պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք»:
Դրանից հետո Պուտինը մտավ շենք:
Հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունենում բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նույն նպատակով Հայաստան են ժամանել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim