Покидайте зал. Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստը բացեց ու դուրս հրավիրեց լրատվամիջոցներին
Երևանում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի բացման խոսքով։
Բացման ելույթից հետո Փաշինյանը դուրս հրավիրեց լրատվամիջոցներին, որից հետո ընթանում է փակ նիստը։
Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։ Նրանք դիտորդ են և հրավիրյալ։
Նիկոլ Փաշինյանի բացման խոսքը՝ տեսանյութում։

















































