Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Արդարադատության նախարարն արտոնություններ է խոստանում «լավ դատավորներին»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին Հանրային խորհրդի կազմակերպած համաժողովի ընթացքում, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, տարօրինակ մտքեր է արտահայտել։ «Այն դատավորները, որոնք բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաեւ նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում, այդ թվում՝ նաեւ գույքային հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացում»,- նշել է նա:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից փորձեցինք ճշտել, թե որքանով է նման միջամտությունը դատական իշխանությանն իրավաչափ։ Նա չէր լսել արդարադատության նախարարի վերոնշյալ արտահայտությունն ու շատ կասկածեց, որ նա նման մտքեր արտահայտած լինի։ «Ես նման բան չեմ լսել»,- ասաց նա։

Երբ ԲԴԽ անդամի համար ցիտեցինք նախարարի խոսքը, նա ենթադրեց, թե հնարավոր է, որ նախարարն ուղղակի քննարկման կարգով նման արտահայտություն արած լինի։ Իսկ երբ ասացինք, որ նախարարի խոսքը վերցրել ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից, Գրիգոր Բեքմեզյանն ասաց․ «Ես գտնում եմ, որ դատավորների նկատմամբ տարանջատված մոտեցում չի կարելի դրսեւորել։ Դսատավորները բոլորը հավասար են։ Նախ՝ բոլոր դատավորներին պետք է նույն պրիզմայով նայեն, այն դատավորները, որոնք կունենան թերացումներ, եւ որոնց թերացումները կհամապատասխանեն Դատական օրենսգրքով նախատեսված թերացումների բնույթին, օրենքով սահմանված կարգով պետք է նրանց նկատմամբ վարույթներ հարուցվեն, եւ վերջնականապես ԲԴԽ-ն կորոշի՝ ենթակա՞ են նրանք կարգապահական պատասխանատվության, թե՞ ոչ։ Բայց մենք չենք կարող տարանջատել դատավորներին, որոնք լավ ակտեր են կայացնում եւ որոնք վատ ակտեր են կայացնում։ Լավ ու վատ ակտերը շատ հարաբերական են»։

- Ո՞վ է որոշում՝ տվյալ դատական ակտը լա՞վն է, թե՞ վատն է։

- Ոչ ոք չի որոշում դա։ Օրենքը պատասխանատվություն է սահմանում այն դեպքերում, երբ դատավորը մեղքի գործոնի ազդեցության տակ կամ կոպիտ անփութությամբ, կամ անզգուշությամբ կատարել է որոշակի խախտումներ, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների կամ որոնք էական խախտումներ են համարվում։ Օրենքը հստակ կարգավորում է, եւ միայն այդ դեպքում դատավորը կարող է ենթարկվել պատասխանատվության։

- Իսկ օրենքում կա՞ այնպիսի բան, որ սոցիալական երաշխիքներ կամ ընդլայնված աշխատակազմ ունենան այն դատավորները, որոնք լավ են աշխատում։

- Դատական օրենսգրքում եւ այլ դատական ակտերում կատարվող փոփոխությունների նախագծերում, դատական իշխանությունը կարգավորող օերնքների նախագծերում, որոնք մեզ ներկայացվել են, նման բան չկա։ Ենթադրում եմ, նա ինչ-որ միտք է ասել՝ քննարկելու համար։ Չեմ կարող ասել՝ հաջող է, թե հաջող չէ, բայց միտքն ասվել է եւ պետք է քննարկվի։ Բայց, իմ կարծիքով, դատավորներին տարանջատել միմյանցից եւ լավն ու վատը որոշել՝ չենք կարող։ Մենք կարող ենք միայն պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնք ունեն էական կարգապահական խախտումներ եւ վերջ։ Այլ կերպ պատասխանատվության ենթարկելու տեսակներ օրենքը չի նախատեսում։

ՀԳ․ Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների հիմքում մտրակի ու քաղցրաբլիթի սկզբունքն է դնում։ Բլիթը, դատելով նախարարի խոսքից, «նյութական ապահովությունն» է լինելու, արտոնություններն ու ընդլայնված աշխատակազմը։ Ասենք, «պուպուշ դատավորը» կարող է ստանալ մեկի փոխարեն երկու քարտուղարուհի, օգնականներ, լավ թոշակ ու պարգեւավճարներ, իսկ «արդարադատության իրականացմանը չնպաստողը», այսինքն՝ «քըխ դատավորը», կարժանանա մտրակի՝ նյութական վնասներ կկրի, «ընդլայնված աշխատակազմ» չի ունենա եւ այլն։ Նրան կարող են նույնիսկ մի քարտուղարուհի թույլ չտալ, ու բոլոր զանգերին դատավորն ինքը պետք է պատասխանի՝ ասելով․ «Ալլո, դատավոր Ազարյանը լսում է»։ Իսկ դատական նիստերը «ազարյաններն» իրենք կսղագրեն եւ նիստ կվարեն, որովհետեւ «փիս դատավորներին» այսպիսի դատաիրավական բարեփոխումից հետո կարող են նույնիսկ քարտուղար պահելու իրավունքից զրկել, իսկ նրա նիստերի ժամանակ կարող են, ասենք, դահլիճից հանել ձայնագրիչները։

Նախարար Բադասյանը բաց տեքստով խոստովանում է, որ մտնում ենք բռնատիրական ժամանակներ՝ առանց թավշյա թիթիզությունների: Ովքեր հլու-հնազանդ կենթարկվեն եւ կիրականացնեն պատվերով արդարադատություն, խնդիր չեն ունենա՝ անկախ իրենց գույքային վիճակից ու անցյալում ցուցաբերած բարեվարքությունից, ինչի վառ օրինակն է հենց ԲԴԽ նախագահը։ Իսկ ովքեր դա «չեն հասկանա» եւ կդրսեւորեն սկզբունքայնություն, իրենց ոչ միայն կծաղրենք, կհայհոյենք, դռները կփակենք ու ցույցեր կկազմակերպենք, այլեւ կկիրառենք առավել գործուն միջոցներ՝ ի դեմս կարգապահական վարույթների, ընդ որում՝ վեր կհանենք նրանց գույքային դրությունը:

hraparak.am