Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Այդ տղաներին կալանավորելու մասին խոսք չպետք է լիներ․ Լարիսա Ալավերդյան

«168 Ժամ»-ը գրում է․

«Եթե որոշ երկրներում կարելի է գտնել առանձին դեպքեր, երբ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, ապա մեր երկրում դա տեղի է ունենում միշտ, այսինքն` օրինաչափություն է: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով դատաիրավական վերջին գործողություններին:

«Մենք տեսնում ենք, որ դա ամբողջովին հստակ մշակված քաղաքականություն է, և դա տեղի է ունենում ամբողջ հասարակության առջև: Եթե առաջ գտնում էի, որ դա անձնավորված է և վերաբերում է այս կամ այն հնչեղություն ունեցող անուններին, ապա այսօր՝ նրանց ջատագովներին: Այսինքն` հետապնդվում են ոչ թե առանձին անձինք, այլ գոյություն ունեցող մի հսկա խավ: Եվ սա մերժելի է և դատապարտելի: Երբ խոսում ենք նրա մասին, թե ով է մեղավոր, ապա հաշվի առնելով բոլոր կոչերը, բաժանումները, պետք է ասել, որ դիսկրիմինացիոն քաղաքականություն է վարվում, երբ գնում է սևերի և սպիտակների բաժանում: Կամ երբ կոչ էր արվում ոչ միայն փակել դատարանների դռները և ելքերը, այլև մարդու վրա էին հարձակվում, որը չէր դատապարտվում: Սա մերժելի է,- նշեց Ալավերդյանը և շարունակեց,- Այն, ինչ տեղի է ունեցել դատավոր Դանիբեկյանի հանդեպ, տեղի է ունեցել ոչ միայն՝ հասկանալու, թե դատավոր Աննա Դանիբեկյանը իրեն տեսնո՞ւմ է «վնգստացողների ցուցակում», այլև՝ վեր հանելու այն երևույթը, որին պետք է վերջ տալ վերջապես: Ինչ վերաբերում է այն տղաների կալանավորմանը, ապա անգամ դատավորը չի ասել, որ դա եղել է ճնշում դատավորի նկատմամբ»:

Դիտարկմանը, թե Աննա Դանիբեկյանի նկատմամբ գործողությունների մասով երկու երիտասարդների կալանավորումը ոմանք քաղաքական հետապնդում են համարում` Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Կալանավորումը նման դեպքի համար՝ ծիծաղելի է: Այստեղ կալանավորումը բոլորովին համաչափ չէ այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել: Թողնենք ամեն ինչը մի կողմ, բայց կալանավորելու մասին խոսք չպետք է լիներ»:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորվել է երկու անձ` Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեզ հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը շեշտեց նաև, որ, առհասարակ, ժամանակն է ճգնաժամային կառավարումից անցնել համակարգային, հստակ ռազմավարության վրա հիմնված կառավարման, որպեսզի վերջ տրվեն այս կամ այն հարցով մարդկանց կողմից փողոցում խնդիրներ լուծելու ճարահատյալ փորձերին, այսինքն` գործընթացները պետք է այնպես կառավարել, որ չստացվի, թե ժողովրդի մի մասն անընդհատ փողոցում է:

«Որոշ փորձագետների, այդ թվում` իմ ասածները, ոչ միայն ազդեցություն չեն ունենում, այլ ի հեճուկս են անում, ուստի արդեն մտածում ես` հրապարակե՞ս կարծիքդ, թե՞ ոչ: Բոլորովին հաշվի չեն առնում: Ես սա չեմ ասում այն պատճառով, որ նախկինում հաշվի էին նստում մեր կարծիքի հետ, ոչ, պարզապես լսում էին, չէին արգելում, բայց այն ժամանակ էլ եմ ասել` որոշում ընդունող խավի վրա այդ կարծիքները բոլորովին չեն ազդում: Ես շատ մտահոգված եմ, քանի որ նոր իշխանությունները խոստանում էին, որ լսելու են կարծիքներ, թող չարձագանքեն ամեն մեկին, բայց երևա, որ անաչառ կարծիքն ազդեցություն ունի»,- ընդգծեց Ալավերդյանը` անդրադառնալով նաև դատաիրավական վերջին գործողություններին»։