Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

«Հետաքրքիր ժամանակներ են գալիս». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։

Նախագահ Սարգսյանը, ողջունելով բարեկամ և հարևան երկրի նախագահի այցը Հայաստան, մասնավորապես ասել է․


«Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ միասին ապրել ենք հազարավոր տարիներ: Ու եթե մարդիկ աշխարհում փնտրում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների օրինակներ, մեր ժողովուրդների պատմությունը դրա լավ օրինակ է: Որպես Հանրապետության նախագահ, ես պատրաստ եմ իմ փոքր ներդումը բերել այդ մեծ գործին»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար։

«Բարեբախտաբար, Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերություններ են ձևավորվել: Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարևոր միջոցառում, և ես էլ այդ միջոցառման հյուրն եմ»,- ասել է նա:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։

«Ցանկանում եմ մեր գործընկերների ներկայությամբ մեկ անգամ ևս հավաստել, որ մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որի հիմնական միտքն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան կարողանում ենք իրացնել»,- ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանը՝ նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

«Վաղը Հայաստանը նախագահում է մի կարևոր միջոցառում, որին մասնակցելու են տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրների ղեկավարները,- իր խոսքում նշել է Իրանի նախագահ Ռոհանին: -Անչափ ուրախ ենք Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը: Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական օրակարգի և երկու երկրների միջև հարաբերություններին վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Իրանը եւ Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են։ Նշվել է, որ ազատ վիզային ռեժիմը նպաստել է երկկողմ հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը։ Առևտրատնտեսական կապերի զարգացման գործում նախագահները կարևոր են համարել ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը։

Նշելով, որ Հայաստանն ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեծ ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է շատ ավելի լայն լինել, և առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել այս ուղղություններին, հատկապես որ Իրանն արևային էներգետիկայի բնագավառում մեծ հաջողություններ ունի։ Անդրադառնալով տրանսպորտային ոլորտին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանն Իրանին կապող ավտոճանապարհը ժամանակակից դարձնելով՝ էականորեն կավելանան տրանսպորտային փոխադրումները։

Զրուցակիցները մեծագույն դրվատանքով են խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում: