Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Սա վախի մթնոլորտ ձևավորել է, ամեն ինչ արվում է, որ ոչ ոք չկարողանա իշխանությունների դեմ նույնիսկ խոսել. Լուսինե Սահակյան

«Շատ լուրջ խնդիր կա որակման մասով, որովհետեւ պետք է խնդիրը դիտարկել նախապատմությունից»,-«Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյան եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը։

Փաստաբանը շեշտում է՝ նախ, անթույլատրելի է դատարանի վրա որեւէ ճնշում, առավել եւս , երբ խոսքը վերաբերում է գործադիր մարմնին։ «Պետք է հասկանալ, որ երբ Պանդորայի արկղը բացում ես, հետեւանքներին պետք է պատրաստ լինել։ Հիմա, երբ գործադիր մարմինը որոշակի գործողություններ է ձեռնարկում, ճնշումներ է գործադրում դատարանների նկատմամբ, կարծում եմ՝ գիտակցում է, որ իրավունք չունի դա անել, բայց դա անում է, այսինքն, միայն արտահայտությունները չեն, որ կարեւոր են։ Մենք գիտենք, որ շատ մեծ ճնշումներ եղան դատավորների վրա, կոչ հնչեց վարչապետի կողմից՝ փակել դատարանների մուտքերը ,խոսքը գնում է նաեւ ՍԴ-ի մասին։ Նաեւ բռնություն գործադրվեց դատավորների նկատմամբ, եւ ոչ ոք պատասխանատվության չենթարկեց, ավելին, եղավ հայտարարություն, որ այդտեղ պատժելի արարք , ընդհանրապես չկա»,-ասաց փաստաբան Սահակյանը՝ նկատի ունենալով դատավոր Դավիթ Բալայանի եւ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ տեղի ունեցած միջադեպերը։ Մի դեպքում, դատարանների արգելափակման օրը ցուցարարները խոչընդոտեցին դատավոր Բալայանի մուտքը դատարան եւ վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրեցին՝ դատավորն ընկավ, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին ցուցարարները շրջափակման մեջ էին վերցրել, երբ նա դուրս էր գալիս ՍԴ շենքից եւ տարբեր վակարկումներով պահանջում էին նրա հրաժարականը։

Լուսինե Սահակյանն ընդգծում է՝ այդ ամենից բացի, երկրի ղեկավարը շարունակաբար «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է անում դատավորների վերաբերյալ, ինչն անթույլատրելի է, բայց միեւնույն ժամանակ, խնդիրն այն է, որ այս դեպքում արտահայտությունը սովորական է դիտարկվում։ «Իսկ ի՞նչ են արել երիտասարդները։ Նրանք ընդամենը այդ արտահայտության հետ կապված հարց են ուղղել։ Նրանք չեն ասում, թե դատավորը «վնգստացող» է, այլ ընդամենը հարց են ուղղում՝ Դուք ա՞յս դատավորն եք»,-նշում է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ թեեւ երիտասարդների գործողություններն էլ իր համար ընդունելի չեն, բայց, մի բան է ընդունելի չլինելը, մեկ այլ բան՝ քրեորեն պատժելի արարք լինելը։

Փաստաբանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փորձել պարզել, թե իր երկրում արդարադատությունն ով է իրականացնում եւ եթե խոսում են, որ ժողովրդի իշխանություն մասին, ապա բնականաբար այդ երիտասարդներն էլ ժողովրդի մի մասն են կազմում. «Թե՞ ժողովուրդը միայն նրանք են, ովքեր սատարում են իշխանությանը։ Ժողովուրդ են նաեւ այն անձինք, ովքեր դեմ են իշխանությանը եւ նրանք էլ իրավունք ունեն իմանալու, թե ով է արդարադատությունն իրականացնում մեր երկրում։ Հիմա, եթե երկրի ղեկավարն ասում է, որ կան «վնգստացող դատավորներ» երիտասարդները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք այդ դատավորը այդ շարքին է դասվում։ Բնականաբար, այս մեթոդն ինձ համար անընդունելի չէ, բայց վարչապետը նման հայտարարություն չպետք է աներ՝ հնարավորություն չտալով, որպեսզի նման հարցեր ընդհանրապես չծագեին։ Առավել եւս, ԲԴԽ նախագահը այդ մասին չպետք է խոսեր, դա խայտառակություն է»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում, ի դեպ, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը վարչապետի այս հայտարարությունը համարել էր քաղաքական։ Փաստաբան Լուսինե Սահակյանը այս կապակցությամբ հարցրեց. «Այդ դեպքում, բա տղաների հարցը ի՞նչ է, մարդիկ հայտարարություն չեն արել, հարց են հնչեցրել։ Կրկնում եմ՝ դատարանները պետք է լինեն անկախ եւ անկաշկանդ, նրանց նկատմամբ որեւէ ճնշում չպետք է լինի, բայց այս ամենը եկավ երկրի վարչապետից։ Ինչո՞ւ, օրինակ, նույն Բեքմեզյանը դա համարում է քաղաքական հայտարարություն, իսկ հարցը չի համարում, այսինքն, կա տարբերակված՝ խտրական մոտեցում, ինչն անընդունելի է»։

Փաստաբանը շեշտում է՝ եթե նախորդիվ եւս քրեական գործեր հարուցվեին նման իրավիճակներում, երբ ճնշումներ էին գործադրվել դատարանների նկատմամբ, եւ այս տղաների հարցն էլ դիտարկվեր այդ շրջանակում, միգուցե կարելի էր ինչ-որ հարց քննարկել, եթե փաստերն այդ հնարավորությունը տային, բայց նույնիսկ այդ դեպքում, փաստերը այդ հնարավորությունը չեն տալիս, որովհետեւ նրանք ընդամենը հարց են հնչեցրել։

Դիտարկմանը, թե երիտասարդների հարցը տեսականորեն կարող էին նաեւ լրագրողները հնչեցնել, արդյո՞ք նրանց հետապնդումը համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելուն չի ուղղված եւ նախազգուշացնող չէ , Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Այո, դա ընդամենը հարց էր եւ բնականաբար, սա վախի մթնոլորտ ստեղծել է եւ տոտալ ճնշման խնդիր է առաջացել։ Արդեն ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չկարողանա իշխանությունների դեմ նույնիսկ խոսել, ոչ թե գործողություն կատարել՝ նույնիսկ խոսել, արտահայտվել։ Որովհետեւ , եթե նույնիսկ նրանք ինչ-որ քրեորեն պատժելի գործողություններ կատարած լինեին, հարց է առաջանում, բա կալանավորե՞լը, նման կերպ ձերբակալելը ինչի՞ համար է։ Ակնհայտ է, որ ոչ ձերբակալման, ոչ կալանավորման հիմքեր չէին կարող լինել եւ ամենը խոսում է այն մասին, որ նպատակն այլ է՝ ուղղակի ճնշել այն անձանց, ովքեր իշխանությունների դեմ են արտահայտվում։ Պատահական չէ, որ շատերը հայտարարել են, որ նրանք քաղբանտարկյալներ են»։

Փաստաբանը նշում է, որ միջազգային կառույցները եւ մասնավորապես ՄԻԵԴ-ը, եթե այս գործին անդրադառնա անքննարկելի կերպով ճանաչելու է երիտասարդների իրավունքների խախտումը։

«Ես խորհուրդ կտամ այն մարդկանց, որոնք մեղադրանքը առաջադրել են եւ ընդհանրապես, քննարկում են այս հարցը, կարդան այդ հոդվածը եւ տեսնեն, արդյո՞ք այդ հոդվածի եւ տղաների գործողություններում որեւէ աղերս կա։ Անձինք անազատության մեջ են պահվում եւ դա է ամենասարսափելին»,-եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Աննա Դանիեբեկյանին հարցեր ուղղած երիտասարդների՝ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել 332-րդ հոդվածի 1-ին մասով։ Երիտասարդները ուղեկցել էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Աննա Դանիբեկյանին եւ հարց ուղղել նրան, թե արդյո՞ք «վնգստացող դատավորների» ցանկում է։ Ձեւակերպման հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը «Ազատությանը» տված հարցազրույցում, ապա նաեւ վանաձորյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կան «պատերի տակ վնգստացող դատավորներ», որոնք, ըստ վարչապետի, «նոր տերեր են փնտրում»։