Գրանդիոզ առաջարկ. Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխատանքում
«Հրապարակ » թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ իր «քաջագործությունների» շնորհիվ, հերթական անգամ աչքի է ընկել իր գործունեությամբ: Այս անգամ պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխատանքում, որն «Իմ քայլի» պատգամավորներից դեռ ոչ բոլորի մոտ է ստացվում:
Նա, թերևս մտածելով, որ եթե ինքը կարողացել է մասնակցել հեղափոխությանը և քայլել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտպանել նրան հավանական վտանգներից, հետո էլ պատգամավորի մանդատ ստանալ, օրենք գրելն ինչ է, որ չկարողանա: Եվ, ահա, մի գրանդիոզ առաջարկությամբ է հանդես եկել՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծը, ի դեպ, արդեն ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդունվել առաջին ընթերցմամբ և շուտով կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Հայկ Սարգսյանին այս նախագիծը թերի և ոչ լիարժեք է թվացել, և նա հանդես է եկել որոշ դրույթներ փոխելու առաջարկով: Ամենատպավորիչը 5-րդ կետին վերաբերող առաջարկն է. «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝
սահմանելով վարչական տուգանք կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը և «դու խաղադրույքն ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը»: Եվ սա գրել է՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ պատգամավորը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը նեղսրտում է, երբ իրեն «ախրաննիկ» են անվանում, ավելին՝ նույնիսկ դատի է տալիս իրեն այդպես անվանողներին:
Իհարկե, մենք կարող ենք պատկերացնել և համակերպվել, որ Հայկ Սարգսյանն «ախրաննիկ» չէ, անգամ ներողություն խնդրել նրան այդպես անվանելու համար, բայց արդյոք կարող ենք պատկերացնել, որ նման բովանդակությամբ առաջարկ անողը կարող է պատգամավոր լինել: Արդյոք պատգամավորը, որը պետք է գոնե տարրական պատկերացում, եթե չասենք՝ գիտելիք ունենա իրավաբանության, օրենքների ու օրենսդիր աշխատանքի մասին, կարո՞ղ է առաջարկել օրենքով քրեականացնել «դու խաղադրույքով ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը: Էլ չենք խոսում մյուս առաջարկների մասին:
Եվ այս առաջարկությունը նման տեսքով մուտքագրվել է ԱԺ կայք և ընդունվել ի գիտություն՝ որպես պատգամավորի կողմից ներկայացված առաջարկություն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim