Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է․ ինչ է կատարվում ավիացիայի ոլորտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է: Ասել է թե` Ռեւազյանն առաջին տեղում է գործուղման մեկնող պաշտոնյաների շարքում: Օրինակ` նա այս տարվա փետրվարի 12-16-ը եղել է Բելգիա` Բրյուսելում, ապա Իռլանդիայում: Մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղվել է Հնդկաստան, ապրիլի 6-ից 12-ը` Սինգապուր, հունիսի 10-ից 17-ը` Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, հուլիսի 17-ից 19-ը` ՌԴ: Ռեւազյանի գործուղումների շարքը այսպես կարելի է անդադար շարունակել: Բայց նկատենք, որ նրա գործուղմների մասին կոմիտեի պաշտոնական կայքէջում գրեթե ոչինչ չկա նշված:
Առաջին հայացքից թվում է, թե ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ մրցակցող չկա. մեղվի պես աշխատասեր պաշտոնյա ունենք, գրեթե ամբողջ տարվա ընթացքում գործուղումների է մեկնում: Բայց, արի ու տես, իրականում հակառակ պատկերն է: Ավիատոմսերի շուկայում մրցակցություն չկա, տոմսերը մեր երկրում բավականին թանկ են, ու ոլորտում էլ գերակա է «Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim