Փաշինյանը ոչ մեկին չի վստահում. սկսել է գործընկերների SMS-ներին չպատասխանել. շփվում է միայն 4 հոգու հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները խիստ անհանգիստ են Հրայր Թովմասյանի՝ փակ-գաղտնի ռեժիմով քվեարկվելիք հրաժարականի նախագծի արդյունքների մասով: «Օրինագիծն անպայմանորեն կընդունվի, այդ հարցում կասկած չի կարող լինել, դրա համար գործընթացի մեջ ներառվեց «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստանը»՝ վերջինիս ձայներով հնարավոր բացը փակելու համար։
Հարցն «Իմ քայլի» «դեմ»-երն են. մոտ 15-20 հոգի ֆրակցիայից կարող է դեմ քվեարկեն, ինչն իշխանությունների համար շատ վիրավորական է, բայց քանի որ քվեարկությունը փակ-գաղտնի է, ապացույցներ չեն ունենա, ուստի հատ-հատ բոլորիս կանչում են` ինստրուկտաժ անում, ում` ինչպես։ Մեկին` ուժով, մյուսին՝ սիրով, երրորդին՝ հաթաթայով, որ անպայման պետք է կողմ քվեարկել, որովհետեւ թիմի թասիբի, պատվի հարց է։
Ընդ որում, «դեմ»-երը ոչ էնքան Հրայր Թովմասյանով, որքան թիմակիցների կամ վարչապետի հետ հարաբերություններով են պայմանավորված։ Ինստրուկտաժն իրականացնում են Տիգրան Ավինյանը, Էդուարդ Աղաջանյանը։ Մշակվողների մեջ են Վարազդատ Կարապետյանը, Զոլյանը, Երջանիկը, Սոֆյան, Լիլիթը` Ստեփանյան, Աղազարյան Հովիկը։ Վերջինիս կանչել-ասել են` այլեւս չխոսես, ձեն-ծպտունդ չլսվի, լուռ նստի տեղդ»:
Ի դեպ, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է մի շարք գործընկերների «էսէմէս»-ներին չպատասխանել՝ շփվում է միայն Մակունցի, Ռուբինյանի, Սիմիդյանի, Մխիթարի հետ. «Ոչ մեկին չի վստահում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim