Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Հանրապետության նախագահին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը հակասող նախագիծը ստորագրելուց. «Իրավական ուղի» ՀԿ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունված կարգավորումներով ստեղծվում են օրենսդրական հիմքեր ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով, որի միջոցով հնարավոր կլինի ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա՝ այդպիսով խախտելով ՀՀ Սահմանադրության 4-րդ (իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին) և 164-րդ հոդվածները (դատավորների անկախությանը)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը:

«2019 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ) այն պայմաններում, երբ՝


Ա/ Նախագիծը սույն թվականի հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվելիս մասնագիտական հանրության կողմից արժանացել է լայն քննադատության, ինչից հետո Արդարադատության նախարարության կողմից, ի թիվս այլ օրենքների նախագծի, www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 9-ին հանրային քննարկման է դրվել նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Վերջինս, իր թերություններով հանդերձ, ներառում էր Նախագծի վերաբերյալ քննադատություններից բխող որոշ փոխզիջումային լուծումներ և սահմանում էր Հանձնաժողովի կազմավորման՝ Նախագծից տարբերվող կարգ։ Այսուհանդերձ, սեպտեմբերի 13-ին Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նույնությամբ, ինչից հետևում է, որ օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացվել էր մի նախագիծ, որն ի սկզբանե չպետք է ներկայացվեր Ազգային ժողով։ Այս գործելաոճը համարում ենք անպատասխանատու։

Բ/ Ի տարբերություն օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացված նախագծի՝ սեպտեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված Նախագիծը առհասարակ չէր ներկայացվել հանրային քննարկման, այսինքն՝ հանրությանը ներկայացվում է մի նախագիծ, սակայն Ազգային ժողովում ընդունվում է բոլորովին այլ նախագիծ, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։

Արդյունքում ընդունվել է մի նախագիծ, որով՝

1) վերացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության՝ պրոֆեսիոնալիզմի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, ընդունված կարգավորմամբ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ մեկական անդամ՝ Ազգային ժողովի կառավարող խմբակցության և Կառավարության, մեկական անդամ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, և մեկ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրումների հիման վրա, այսինքն՝ ձևավորվելու է առավելապես քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ոչ թափանցիկ ընթացակարգով կազմավորվող Հանձնաժողով, որի անկախության երաշխիքները լինելու են պատրանքային։ Սա այն պարագայում, երբ՝ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցի 3-րդ նոր հանձնարարականի համաձայն՝ նշվում , որ անհրաժեշտ է՝ (ա) սահմանել Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրությունը կազմակերպող և անցկացնող մրցութային խորհրդի անդամության չափանիշներ և ապահովել ընտրության թափանցիկ գործընթաց, (բ) ապահովել Հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունը և օբյեկտիվությունը. վերջիններս պետք է զերծ լինեն ցանկացած տեսակի ազդեցություններից, այդ թվում՝ քաղաքական։ Այս գործընթացը լայն հանրության կողմից պետք է դիտարկվի որպես օբյեկտիվ։

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝

Յուրաքանչյուր պետություն-մասնակից, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքների համաձայն, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնին կամ մարմիններին (հակակոռուպցիոն) տալիս է անհրաժեշտ անկախություն իր գործառույթները արդյունավետ իրականացնելու և ոչ իրավաչափ ազդեցություններից զերծ լինելու նպատակով։ 2012 թվականի նոյեմբերի 26-27 ընդունված Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է նշանակվեն այնպիսի ընթացակարգով, որը կապահովի վերջիններիս ապաքաղաքական, անկողմնակալ, չեզոք, ազնիվ և ձեռնհաս լինելը։

2) Ընդունված կարգավորմամբ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ստեղծված, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ դատական իշխանության վրա ներազդող գործառույթներ։ Մասնավորապես՝ (ա) մասնակցություն դատավորների նշանակման գործընթացում, (բ) մասնակցություն դատավորներին պաշտոնից հեռացնելու գործընթացում։ Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։

3) Ընդունված կարգավորմամբ էապես մեղմացվել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատական իշխանության վրա ազդեցություն ունենալու լրջագույն գործառույթը վերապահվելու է անփորձ և հետագիծ չունեցող անձանց։

Ի հակադրություն ընդունված կարգավորումների՝ միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով և չափանիշներով դատավորների անկախության ապահովման վերաբերյալ սահմանվել է հստակ պահանջ, որ դատավորների նշանակման և ազատման առնչությամբ լիազորություն ունեցող մարմիններում պետք է գործուն մասնակցություն ունենան դատական համակարգի և իրավաբանական համայնքի ներկայացուցիչները (մեծամասամբ դատավորների գերակշիռ կազմով)։ Ավելին, գործընթացները պետք է իրականացվեն օբյեկտիվ և թափանցիկ չափորոշիչներով՝ պրոֆեսիոնալ որակավորումների հիման վրա։

Հիմնվելով վերոգրյալ միջազգային չափանիշների վրա՝ գտնում ենք, որ ընդունված կարգավորումներով ստեղծվում են օրենսդրական հիմքեր ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով, որի միջոցով հնարավոր կլինի ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա՝ այդպիսով խախտելով ՀՀ Սահմանադրության 4-րդ (իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին) և 164-րդ հոդվածները (դատավորների անկախությանը)։ Ուստի Հանրապետության նախագահին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները անտեսող, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող Նախագիծը ստորագրելուց»,- ասված է հայտարարությունում։