«Սրա վերջը արյունահեղություն է լինելու». Նորաշենի գյուղապետը՝ մարզպետին
Սա ճակատագրական է լինելու, սրա վերջը արյունահեղություն է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվում էր Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցը: Նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ իր լիազորությունները դադարեցված են: Նա այդ որոշումն ապօրինի է համարում, քանի որ ավագանու նիստ որպես այդպիսին չի կայացել:
Մարզպետ գարիկ Սարգսյանը արձագանքեց. «Դուք մի սպառնացեք: Խնդրում եմ արձանագրեք, որ համայնքի նախկին ղեկավարը սպառնում է, որ արյունահեղություն է լինելու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim