Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Այն դատավորները, որոնք տարիներ շարունակ ցածր վարկանիշ են ունեցել, այսօր հերոսներ են դարձել . Երեմ Սարգսյան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի համար սպասելի էր Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30–ին Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հարցին, արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պայմանավորում է քաղաքական գործոնով, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ այդ մասին չի զրուցել իր պաշտպանյալի հետ։


«Ցավով եմ արձանագրում, որ դատական համակարգը նման իրավիճակում է հայտնվել , մենք անընդհատ խոսում ենք դատական համակարգն արդիականացնելու մասին, սակայն այն դատավորները, որոնք տարիներ շարունակ ցածր վարկանիշ են ունեցել, այսօր հերոսներ են դարձել , քանի որ անում են այն, ինչ ցանկանում է իշխանությունը, իսկ այն դատավորները, որոնք նախկինում համարվում էին քիչ թե շատ նորմալ, օբյեկտիվ որոշումներ կայացնողներ, այսօր էլ չեն կարող նման որոշումներ կայացնել։ Այն առաջընթացը, որ առկա էր հեղափոխությունից հետո դատական համակարգում, երբ դատարանները որոշակի անկախություն ունեին, այժմ պետք է արձանագրել, որ դատական համակարգը կործանվել է»,–հայտարարեց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը նկատեց, որ եթե ժամանակին դատական համակարգին մոտ կանգնած ցանկացած ոք կարող էր ասել, որ Վերաքննիչ դատարանը կարողանում էր քիչ թե շատ անկախ որոշումներ կայացնել, սակայն այսօր այլեւս չի կարողանում հաղթահարել այդ ճնշումները։

«Ռուբիկ Մխիթարյանի պես դատավորը, որն աչքի է ընկել իր կողմից կայացրած անկախ, օբյեկտիվ որոշումներով , այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ։ Երկու դատական ատյաններում էլ մենք դատավորներին ասում էինք, որ այս քրեական գործով ակնհայտ է ճնշումները, սակայն եթե դատարանը մեր ներկայացրած առարկությունները կոնկրետ փաստերով հերքի, կարող ենք արձանագրել, որ արդար որոշում է կայացրել, սակայն առաջին ատյանի դատարանի դատավորը որեւէ կերպ չի փաստարկել մեր առարկություները»,–ասաց նա։

Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ թեեւ իր պաշտպանյալը չի ցանկանում խոսել առողջական խնդիրների մասին, սակայն առաջիկայում ստիպված են լինելու բարձրաձայնել նաեւ այդ հարցը։ Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու եւ պաշտոնեական լիզորութունները չարաշահելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը եւ նրան կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց ուժի մեջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Նրան եւ եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի համաձայնությամբ ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը: