Եթե անգամ 30 տոկոս ստորագրություն հավաքեն, պատրաստ եմ վայր դնել լիազորություններս. Նորաշենի գյուղապետ
Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիան շարունակվում է: Համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի աջակիցները պահանջում են վերաարձնել իրենց համայնքապետին, որի լիազորությունները դադարեցվել են:
Նշենք, որ վերջին հայտարարում է, որ ինքն արձակուրդում է եղել, երեկոյան իրեն զանգել է համայնքապետարանի պահակն ու տեղեկացրել, որ իր լիազորությունները դադարեցվել են: Սորայր Գրիգորյանի խոսքով, ավագանու 8 անդամներից միայն 4-ն են արդեն երկար ժամանակ իր դեմ դուրս եկել: Նա պահանջում է ներկայացնել ավագանու այն նիստի արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային զարգացման նախարարությունը դադարեցրել է իր լիազորությունները:
«Չկա ավագանու նիստի արձանագրություն, որտեղ լինի 5 հոգու ստորագրություն: Իսկ եթե չկա 5 հոգու ստորագրություն, ցանկացած արձանագրություն իրավազոր չէ: Թող բերեն արձանագրությունը, տեսնենք, թե ովքեր են ստորագրել տակը:
Թող մարզպետը գա, ինձ ցույց տա, թե ինչ իրավունքով, ինչի հիման վրա է ինձ ազատել: Եթե գյուղի ընտրողների 50 տոկոսի ստորագրությունը կհավաքեն, 50 չէ, անգամ 30 տոկոսը հավաքեն, ես խոստանում եմ, պատրաստ եմ վայր դնել իմ լիազորությունները»,-ասաց գյուղապետ Նորայր Գրիգորյանը:
Գյուղացիները հայտարարեցին, որ ոչ մեկը գյուղապետարան չի մտնելու, քանի դեռ մարզպետը չի եկել եւ չի պարզաբաել վիճակը: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան մարզպետ գարիկ Սարգսյանի նկարով պաստառներ. «Ամոթ մարզպետին», «Մի ապացուցիր, որ անգրագետ ես, մենք գիտենք»:
Նշենք, որ մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: Վերջինս նույնպես ներկա էր բողոքի ակցիային եւ նշեց. «Թող գյուղացիները չգնան պրովոկացիայի: Ես եմ այստեղ, թող մի գյուղացի իմ դեմ արտահայտվի, մարզպետին են քննադատում: Մարզպետն իրավունք չունի դադարեցնելու համայնքապետի լիազորությունները, դա արել է կառավարությունը՝ տարածքային կառավարման նախարարությունը: Մարզպետն ընդամենը այդ որոշման հիման վրա նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար;
Ավագանին ընտրված մարմինն է եւ իր որոշումն է կայացրել: Այստեղ մարզպետը կապ չունի: Ավագանին պարտավորվում է բոլոր հիմքերը ներկայացնի: Մենք ցանկացել ենք գյուղապետարանում անցկացնել նիստը, մեզ խոչընդոտել են, մենք քվեարկել տեղափոխել ենք այր վայր նիստը: Ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան: Երկու ամսից նորաշենցին իր ընտրությունը կատարելու է, ինչի՞ց եք վախենում»:
Ի վերջո, որոշում կայացվեց, որ գյուղապետ Նորայր Գրիգորյանը համայնքապետարանից եւս երկու հոգու հետ գնան մարզպետի հետ հանդիպման, որից հետո կվերադառնան եւ արդյունքների մասին կտեղեկացնեն գյուղացիներին: Համայնքի ղեկավարը հորդորեց գնալ տում, երկու ժամից նորից հավաքվել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim