Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Փաշինյանի առաջարկած «բանաձեւը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության գիտակցություն. «Ազգային օրակարգ»

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ծրագրային ելույթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճելի դրույթների, հերթական անգամ հնչեցրեց Արցախի խնդրի կարգավորման իր «աննախադեպ» բանաձեւը, ըստ որի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային Օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Կարելի է ենթադրել, որ բանաձեւի հեղինակները այն դիտարկում են որպես ՀՀ նոր իշխանությունների համագործակցային պատրաստակամությունը միջազգային հանրությանը ներկայացնող դիվանագիտական ճկուն քայլ։ Իրականում սակայն, ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնած հիշյալ ձեւակերպումը վտանգավոր կերպով թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը, քանի որ.

ա) հավասար նժարների վրա են դրվում զավթողական վայրագ պատերազմ սանձազերծած ու պարտված ադրբեջանական կողմին, եւ նրա ագրեսիային դիմագրաված Արցախի բնիկ հայ բնակչությանը, որը միայն հսկայական մարդկային, նյութական եւ նաեւ տարածքային կորուստների գնով է կարողացել պաշտպանել իր ազատությունը;

բ) անուշադրության է մատնվում այն ակներեւ իրողությունը, որ Արցախը երբեւիցե չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ չի վերահսկվել նրա կողմից, եւ առավել եւս չի կարող մեր Հայրենիքի արցախյան հատվածը ադրբեջանական կողմի կամոք երբեւիցե դառնալ սակարկության առարկա;

գ) անտեսվում է ակնհայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախյան հակամարտության հանգուցալուծման, որպես իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որեւէ խաղաղ կարգավորման հնարավորությունն անգամ;

դ) մոռացության է տրվում առկա իրողությունը, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արյունալի սահմանային մարտեր է սադրում՝ այդ թվում 2016 թվականի ապրիլին սանձազերծելով լայնածավալ ռազմական գործողություններ, անթաքույց թշնամանք եւ հայատյացություն է քարոզում, եւ բարձրաձայն սպառնում է հայկական պետականության լիակատար ոչնչացմամբ։

Արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «բանաձեւը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության եւ սեփական ուժի գերակայության գիտակցություն, իսկ հայ հանրության մոտ առաջացնում է անզորության եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անկարողության զգացողություն։ Այդ համատեքստում, զարմանալի չէ ադրբեջանական կողմի էլ ավելի կոշտ ռազմաշունչ հռետորաբանությամբ արձագանքը, ինչին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ նույն ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտալից հայտարարարություններում։

Ելնելով վերոնշյալից, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել այս կեղծ, ըստ էության պարտվողական «բանաձեւից», Արցախի իշխանությունների հետ միասին հստակորեն հայտարարարել, որ Արցախի անջատումը Ադրբեջանից արդեն իսկ վաղուց տեղի ունեցած անշրջելի իրողություն է, հիմնված ազգերի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքի վրա, եւ պետք է դիտարկվի որպես հակամարտության կարգավորման աներկբա նախապայման, իսկ բանակցությունների առարկա դարձնել արդեն հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքների հաղթահարումը, տուժած խաղաղ բնակչության կորուստների երկուստեք փոխհատուցումը, եւ խաղաղ գոյակցության երկարաժամկետ կայուն նախադրյալների ստեղծմումը։