Ինչու է նախարարը հավաքել մարզպետներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել տեղական և տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության մակարդակն ու պահեստազորում գրանցված քաղաքացիների օպերատիվ մոբիլիզացիային ուղղված մեր ջանքերը։ «Զորավարժությունների ընթացքում խաղարկված իրավիճակները մեզ համար պետք է դառնան առօրյայի մաս: Մենք ստիպված ենք ապրել բարձր զգոնության պայմաններում և ցանկացած պահի լինել մեր բանակի կողքին, քանզի բանակը մեր պետության ամրության երաշխիքն է», ասել է Սուրեն Պապիկյանը։
Խորհրդակցությանը ներկայացվել է նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբի և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից շուրջ 1,5 տարվա ընթացքում մշակված ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված էլ․ հարթակը ։ Այն նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Միևնույն ժամանակ հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար: Կայքի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական ակտիվներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ներկայացվել են նաև ՀՀ մարզերի (ըստ համայնքների) եկամուտների հավաքագրման արդյունքները։ Այսպես, 2019թ․ ութ ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 28,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 3,8 մլրդ դրամով կամ 15,2 %-ով։
Հանդիպմանը քննարկվել են նաև մարզային և համայնքային առաջնահերթ կարևորության մի շարք հարցեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական էջից:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim