Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք Առաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետ Վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկին
Սպորտ

Արգենտինայում դուք իմ հյուրերն եք․ ինչպես Մարադոնան ռեստորան հրավիրեց Հայաստանի հավաքականի անձնակազմին

 

«Խաղից հետո մեր հանդերձարան մտավ Մարադոնան ու մեզ ռեստորան հրավիրեց, մենք նրան կոնյակ հյուրասիրեցինք, իսկ նա մեզ՝ չիչա։ Մինչև առավոտյան ժամը 6 նստեցինք»։

Հայ հարգարժան մերսողի ձեռքի տակով մի շարք աստղեր են անցել․ Մխիթարյաններից ու Մովսիսյանից մինչև Վիկ Դարչինյան ու Ռոնդա Ռոուզի։

Sports.ru կայքը ներկայացնում է Արարատ Մամբրեյանի հարցազրույցը մերսող Գարիկ Հովհաննիսյանի հետ, որը վերհիշել է հեռավոր 90-ականներին Հայաստանի հավաքականի՝ Արգենտինայում անցկացրած մարզական հավաքը։

-Շատ երկրներում եք եղել։ Ամենահիշարժան արտասահմանյան ուղևորությո՞ւնը։

-90-ականների կեսերին շրջագայության մեկնեցինք Լատինական Ամերիկա։ Եղանք Արգենտինայում, Ուրուգվայում, Պարագվայում, Չիլիում ու Էկվադորում։ Արգենտինայում ընկերական խաղ անցկացրինք «Բոկա Խունիորսի» հետ։ Այդ խաղն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ։ Դա 1996 թվականի փետրվարին էր, «Բոկայի» կազմում այդ ժամանակ խաղում էր լեգենդար Դիեգո Մարադոնան, հարձակման գծում խաղընկերը երիտասարդ Կլաուդիո Կանիջան էր, իսկ գլխավոր մարզիչը՝ լեգենդար Կառլոս Բիլարդոն։ Կանիջան արդեն 5-րդ րոպեին գրավեց մեր դարպասը, բայց տղաները չհանձնվեցին, ու ընդմիջումից հետո Արթուր Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը։ Այդ երեկո մենք 1-1 խաղացինք, տրիբունաներում իսկական տոն էր։ Բուենոս Այրեսի հայ համայնքը հզոր աջակցություն ցույց տվեց մեր հավաքականին։ Մենք խաղում էինք «Խոսե Ամալֆիտանի» մարզադաշտում, որը «Վելես Սարֆիլդի» տնային մարզադաշտն է համարվում, տրիբունաները լեփ-լեցուն էին։ Անմոռանալի տպավորություններ ու մթնոլորտ։ Հիանալի էր։


-Այդ երեկո նշեցի՞ք գրանցված արդյունքը։

-Իհարկե։ Մարադոնան անձամբ մեզ բոլորիս ռեստորան հրավիրեց։

-Այդ ինչպե՞ս։

-Խաղից հետո Մարադոնան մտավ մեր հանդերձարան ու մեզ իր աներոջ ռեստորան հրավիրեց։

-Օհո։

-Այո։ Նա ասաց, որ Արգենտինայում մենք բոլորս իր հյուրերն ենք, ու ուրախ կլինի, եթե բոլորս միասին նստենք ու հանգստանանք։

 -Ուրեմն հիմա պատմեք՝ ինչպես հանգստացաք Մարադոնայի հետ։

-Մեր խնջույքը շարունակվեց մինչև առավոտյան ժամը 6-ը և նա մինչև վերջ մնաց մեզ հետ։ Մարադոնան Հայաստանի հավաքականի մարզաշապիկով եկավ ու ապացուցեց, որ մեր լավ ընկերն է։ Հերթով ամեն ինչ խմեցինք․ չիչա, գինի, հայկական կոնյակ։ Նրան շատ դուր եկավ հայկական կոնյակը։ Այն ժամանակ մենք Հայաստանից մեզ հետ «Արարատ» ու «Նաիրի» էինք վերցրել։ Հա-հա-հա։

-Ի՞նչ կերաք։

-Արգենտինացիները միս են սիրում։ Նրանք, հայերի պես, սիրում են ամենը, ինչ կապ ունի մսի հետ։ Չափից շատ խորոված կար, դրա համար էլ սեղաններին հիմնականում միս էր։ Արգենտինացիներն իրենք էին պատրաստել, չնայած՝ մենք դեմ չէինք նրանց համար խորոված անելու դասընթաց ցույց տալ։

-Ինչքա՞ն տևեց այդ շրջագայությունը։

-Միայն 20 օր մենք ապրեցինք Արգենտինայում, ընդ որում այնտեղ ապրում էինք Adidas-ի բազայում, այն ժամանակ Արգենտինայում Adidas-ի տնօրենը հայ էր։ Հետո 10 օր Puma-ի բազայում ապրեցինք։

-Որի տնօրենը ևս հայ էր․․․

-Այո, հա-հա-հա։ Նրանք ողջ հավաքականին մեծ թվով ատրիբուտներ նվիրեցին։ Պատկերացրեք, դրսում 1997 թվականն էր, բոլոր ապրանքների ու սննդի դեֆիցիտ էր։ Դա հիանալի ստացվեց։

-Ի՞նչ մարզահագուստով էր խաղում հավաքականը։

-Puma-ի։ Այն ժամանակ Համլետ Մխիթարյանը կարողացել էր համաձայնության գալ այդ ընկերության հետ։ Նա այդ ժամանակ ապրում էր Ֆրանսիայի Վալանս քաղաքում։ Համլետը միայն խնդրեց, որ մեկնենք Ֆրանսիա ու էլ ոչ մի բանի մասին չմտածենք։

Շարունակելի․․․

Աղբյուր  ArmSport.am