Մի դատավորի պատմություն
Ֆուտբոլի խաղադաշտում, երբ մրցավարը կայացնում է ակնհայտ սխալ, կողմնապահ որոշում, ֆուտբոլիստներ են լինում, որ հունից դուրս են գալիս եւ հրում այդ մրցավարին կամ հայհոյում, որից հետո հեռանում են խաղադաշտից: Մարզադաշտը ալեկոծվում է, ոմանք սկսում են խաղադաշտ, դեպի մրցավարի ուղղությամբ ձեռքն ընկած առարկաները նետել, հայհոյել մրցավարին: Այս դեպքում էլ տուգանքի է ենթարկվում մարզադաշտը:
Մրցավարը սխալ որոշում կայացրեց (դիտավորյալ, թե ոչ, արդեն կարեւոր չէ), որը հանգեցրեց դրանից բխող գործողությունների, որոնք, իհարկե, դատապարտելի են: Բայց առավել վտանգավոր են նրանք, ովքեր կեղծավոր դեմքով դատապարտում են մրցավարին հրող ֆուտբոլիստին, խաղադաշտ առարկա նետած ֆուտբոլասերին, բայց բառ անգամ չեն ասում մրցավարի մասին:
Ֆուտբոլում այս հարցը լուծեցին կամ լուծում են VAR համակարգի ներդրմամբ: Կասկածելի որոշման դեպքում էկրաների մոտ նստած մրցավարները ժամանակակից տեխնիկայի օգնությամբ ուսումնասիրում են պահը, դրվագը եւ իրենց խորհրդով օգնում մրցավարին ճիշտ որոշում կայացնել:
Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի ֆուտբոլի հետ, որտեղ մրցավարի ակնհայտ կեղծ որոշումները չնկատելու տան կամ ողջունեն էկրանների մոտ նստած մրցավարները: Ֆուտբոլում կսկսվի քաոս, ամենաթողություն, ֆուտբոլն անկում կապրի եւ ֆուտբոլային տնտեսությունը կմատնվի կատարյալ կոլապսի:
Ի տարբերություն ֆուտբոլի, քրեադատավարական ոլորտում VAR համակարգը վաղուց է ներդրվել: Դրանք առավել բարձր ատյանի դատարաններն են, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանը:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինում այն երկրներում, որտեղ չի գործում VAR համակարգը կամ գործում է, բայց ծառայելով ոչ թե օրենքին եւ օրինականությանը, այլ ինչ-ինչ խմբի քաղաքական շահերի սպասարկմանը:
Այն, ինչ արեց այն երիտասարդը, որը քայլում էր դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով եւ նրան նկարահանելով հարցեր տալիս, անշուշտ անընդունելի է, անգամ տգեղ, այնպես, ինչպես անընդունելի եւ տգեղ է, երբ զայրացած ֆուտբոլիստը հրում կամ հայհոյում է մրցավարին: Այսուհանդերձ, մինչ այդ երիտասարդին դատապարտելը, եկեք դատապարտենք այն դատավորին, որն ակնհայտ ապօրինի որոշում է կայացնում, դատապարտենք այն քաղաքական իշխանությանը, որը դատավորին այս կամ այն կերպ ստիպում է ակնհայտ ապօրինի որոշում կայացնել:
Ֆուտբոլը խաղ է եւ մարդկանց ճակատագրերի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: Ֆուտբոլում մրցավարի սխալ որոշման հետեւանքով մարդը հուսահատությունից ինքնասպան չի լինում կամ չի զրկվում ազատությունից: Դատավորի ընդունած սխալ որոշումը մարդկային ճակատագրերի վրա է ազդում: Չմոռանանք այս մասին: Եւ չկարծենք, որ դատավորը կարող է սխալ, ակնհայտ ապօրինի որոշում կայացնել, իսկ շարքային քաղաքացին չի կարող այդ որոշումից հետո հուզականության այնպիսի վիճակում հայտնվել, որ անընդունելի արարք թույլ չտա:
Այնպես որ, եթե չեք ուզում լինեն դատավորի կողքով քայլող եւ նրան հարցեր տվող երիտասարդներ, թույլ մի տվեք, որ դատավորները ապօրինի եւ օրենքից չբխող որոշումներ կայացնեն: Եթե դատական համակարգը վերածեք հասարակաց տան, ապա ամբողջ երկիրը կվերածվի հասարակաց տան:
Գեղամ Նազարյան
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...