«Վեդրո եմ սարքում, որտեղ կաթի, կդնես տակը». Փաշինյանն անեկդոտ պատմեց
Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին: Երբ քաղաքապետը ներկայացնում էր վերանորոգված տանիքները, ձեռք բերված աղբամանները և այլն,Նիկոլ Փաշինյանը պատմություն հիշեց. «Իջևանում մի հատ հայտնի պատմություն կա: Տանիքը նորոգում ա վարպետը, գործը հանձնելուց առաջ թիթեղ ա ավելացած լինում: Տանտերը տենում ա դույլեր ա սարքում, հարցնում ա՝ էդ ի՞նչ ես անում: Ասում ա՝ վեդրո եմ սարքում, որտեղ կաթի, կդնես տակը... Հիմա դրա համար եմ հարցնում, նորմալ ա՞ ամեն ինչ»:

















































