Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են որպես հավատարիմ բարեկամի. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռիժկովին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:

«Հարգելի՛ Նիկոլայ Իվանի,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և անկեղծ բարեմաղթանքներ հղում Ձեր նշանակալի հոբելյանի առթիվ:

Տասնամյակներ շարունակ Դուք ազնվորեն և անվերապահորեն ծառայել եք Ձեր պետությանն ու ժողովրդին, և ինչպես Դուք եք նշել մի առիթով` հավատարիմ Ձեր խղճին և սկզբունքներին: Որպես իմաստուն պետական, քաղաքական գործիչ և մարդկային բարձր որակներով օժտված անհատականություն՝ նաև արել եք հնարավորը` ամրապնդելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, զարգացնելու և խորացնելու հայ-ռուսական միջպետական փոխշահավետ հարաբերությունները: Դուք մշտապես մեծ ուշադրությամբ և ջերմությամբ եք վերաբերվել Հայաստանին և հայ ժողովրդին, որը արժանվույնս գնահատեց Ձեր նվիրվածությունն ու ջանքերը` արժանացնելով Ձեզ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Տարբեր առիթներով մեր հանդիպումների ժամանակ բազմիցս ասել եմ Ձեզ, որ Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են որպես հավատարիմ բարեկամի, ով մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին եղել է նրա կողքին, նրա ցավն ու խնդիրներն ընդունել ինչպես իր սեփականը: Հայ ժողովուրդը միշտ հիշում և բարձր է գնահատում Ձեր անձնուրաց գործունեությունը 1988 թվականի դեկտեմբերի ահավոր երկրաշարժից հետո:

Պետական, քաղաքական հմուտ գործչի, խորաթափանց և սրտացավ մարդու, նվիրված բարեկամի այդ որակները իրավամբ արժանացրին Ձեզ մեծ հարգանքի և հեղինակության Ձեր երկրում ու նրա սահմաններից դուրս: Եվ այսօր` Ձեր ծննդյան 90-րդ տարեդարձին, Դուք արժանիորեն վայելում եք հազարավոր մարդկանց՝ Ձեր հանդեպ դրսևորած սերն ու հարգանքը, չնայած դժվարություններով ու ձեռքբերումներով լի Ձեր կյանքի ընթացքում ունեցել եք նաև Ձեզ չհասկացողներ, ինչը չի խանգարել Ձեզ առաջ շարժվել, գործել` երբևէ գործարքի չգնալով Ձեր խղճի հետ:

Կա՞ արդյոք ավելի կարևոր բան, քան կյանքի ինը տասնամյակների հեռվից գոհունակության զգացողությամբ փաստելը, որ Դուք հանգիստ կարող եք քայլել փողոցում և ուղիղ նայել մարդկանց աչքերի մեջ:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, անսահման երջանկություն և բարօրություն Ձեզ և Ձեր ընտանիքին, ուժ ու կորով, արևշատություն Ձեզ՝ Ձեր կյանքի հետագա տարիներին»,-ասված է ՀՀ 3-րդ նախագահի շնորհավորական ուղերձում: