Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը,դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը...

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածին և գրել․

«Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:
Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպիսի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր» ԱԺ պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը <<մտցրել եք կյանք`>> սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը:
Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:

Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։
Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում,
Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:

Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ:
Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ: Այն պիղծ է ու թունավոր:
Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:
Ուստի պարոնայք ու տիկնայք երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել:
Հ.Գ. Եթե տղայի հանդեպ ՈՐԵՒԷ հետապնդում իրականացվեց ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը»,-գրել է նա։