Երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը, սա է բանալին
«Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում: Այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի: Ուստի հաճախակի է ասվում միջնորդների կամ միջնորդ երկրների ղեկավարների կողմից, որ հակամարտության կարգավորման դեպքում հաղթող ու պարտվող չպետք է լինի, կարգավորումը պետք է լինի փոխադարձ զիջումների և օգուտների արդյունք»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով թեզին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:
«Ի՞նչ է հարկավոր, որպեսզի լուծումն ընդունելի լինի բոլոր մասնակիցների համար. Նախ՝ դա շատ բարդ է: Երկրորդ՝ հարկավոր է, որպեսզի բոլոր կողմերն էլ պատրաստ լինեն զիջումների, որոնցով կարգավորումը կլինի ընդունելի իրենց համար: Իսկ դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով: Ես կասեի, որ այս ձևակերպումը նպաստում է պարզապես հայկական կողմի դրական, ավելի կառուցողական իմիջի ձևավորմանը, բայց սա իրերի ներկայիս դրության պայմաններում ոչինչ չի փոխում, քանի որ երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը, սա է բանալին, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է կարգավորվել»,- ասել է Հալբախը:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim