Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Ամերիկյան ներդրումային կապիտալն ավելի շատ դուրս է եկել Հայաստանից, քան մտել

«168 Ժամը» գրում է. Հայ–ամերիկյան տնտեսական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում։ Հազիվ թե կարելի է կարծել, որ դրանք կփոխվեն նաև Միացյալ Նահանգներ Նիկոլ Փաշինյանի կատարած այցից հե­տո։ Հնգօրյա այցի ընթացքում այդ­պես էլ վարչապետն այնպիսի մի կարևոր հանդիպում չունեցավ կամ պայմանավորվածություն ձեռք չբե­րեց, որը թույլ կտար առաջիկայում հայ-ամերիկյան տնտեսական հա­րաբերություններում դրական փոփոխություններ ակնկալել։

Գուցե տարօրինակ հնչի, բայց այդ հարաբերությունները հետընթաց են արձանագրել հատկապես իշխանափոխությունից հետո։ Մինչ չկան նոր տնտեսական ծրագրեր, նվազել է նաև առևտուրը, մասնավորապես, արտահանումը։ Այնինչ, մինչև իշխանափոխություն Միացյալ Նահանգ­ներ ու ոչ միայն Միացյալ Նահանգ­ներ, հայկական ապրանքների մատակարարումները մեծ թափով ավե­լանում էին։ Բայց իշխանափոխությունն ընդհատեց այդ առաջընթա­ցը, ինչը շարունակվում է նաև հիմա։

Անցած տարվա առաջին եռամսյա­կում, երբ քաղաքական պրոցեսները Հայաստանում դեռևս չէին սկսվել, արտահանումն ԱՍՆ ավելացել էր գրեթե 58 տոկոսով։ Իշխանափոխությունից հետո այն այնքան նահան­ջեց, որ տարեվերջին այդ աճից ոչինչ չմնաց։ Ավելին, անկում արձանագր­վեց։ Ու ոչ պակաս կտրուկ, որքան առաջին եռամսյակի աճն էր։

Տարվա արդյունքներով հայկա­կան ապրանքների մատակարա­րումները ԱՄՆ շուկայում կրճատվե­ցին 28 տոկոսով։ Իշխանափոխությունից մեկուկես տարի անցել էր, արտահանումը Միացյալ Նահանգ­ներ շարունակում է բացասական լի­նել, անգամ անցած տարվա նման կտրուկ նվազումից հետո։

Պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից ԱՄՆ է արտահանվել ընդամենը 30,5 մլն դոլարի ապ­րանք։ Այն 14,3 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Ու դա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսն այնքան էլ նպաստավոր չէր արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների համար՝ կապված ներքաղաքական բուռն գործընթացների ու դրան հա­ջորդող շրջանի անկայունության հետ։ Թեև այս տարի իրավիճակն անհամեմատ հանգիստ է, այնու­հանդերձ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական ցուցանիշները, արտահանումը Միացյալ Նահանգ­ներ բավական էական անկում է ար­ձանագրել։

Թե ո՞րն է եղել դրա պատճառը, դեռ պետք է պարզել։ Բայց որքան էլ զարմանալի է, դա տեղի է ունեցել Հայաստանի տնտեսության, ինչպես պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, ոչ պակաս բարձր ակտիվության պայմաններում։

Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո հայկական ապրանք­ների նկատմամբ հետաքրքրություն­ները Միացյալ Նահանգներում կրճատվել են։ Այլապես դժվար է պատկերացնել, որ պահանջարկի առկայության պայմաններում ար­տահանում չիրականացվեր։

Բա ո՞ւր մնացին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու դրան հաջորդող շրջանում կառավարության գործողություն­ներն այդքան բուռն ողջունող մեր ամերիկացի հայրենակիցների հայ­րենանվեր արարքները։ Թե՞ իրենցը միայն հեռվից հեռու բարձրագոչ կոչեր անելն է ու խրատներ տալը։

Ի տարբերություն արտահանման այս տարի Միացյալ Նահանգներից ներմուծումը Հայաստան մի փոքր ավելացել է։ Խոսքը 7 ամիսների տվ­յալներով 4 տոկոս աճի մասին է, որը տեղի է ունեցել գերազանցապես մեկ գործոնի՝ տրանսպորտային միջոց­ների ակտիվ ներկրումների հաշվին։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մեծ քանակությամբ ավտոմեքենա­ներ են ներկրվում Հայաստան, այդ թվում Միացյալ Նահանգներից, քա­նի դեռ չի ավարտվել երրորդ երկրներից տրանսպորտային միջոց­ների ներմուծման ժամանակ տրված մաքսային արտոնյալ ժամկետը։

Թեև նույնիսկ դա չի կարողացել կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է։ Տարեսկզբի առաջին 7 ամիսներին այն կազմել է ընդամենը 140 մլն դո­լար, ինչը գրեթե 1 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Ու որքան էլ մտահոգիչ է, անկումն արտահայտ­վել է բացառապես արտահանման ծավալների նվագման տեսքով։

Այնպես չէ, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները փայլուն են այլ ոլորտներում։

Մինչ իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարա­րում էր, որ դրսում մարդիկ հերթ են կանգնած Հայաստանում ներդրում­ներ անելու համար, տնտեսության մեջ ֆինանսական հոսքերը Միաց­յալ Նահանգներից նվազել են։ Ու դա այն դեպքում, երբ դրանք առանց այդ էլ մեծ չէին։ Ուղղակի ներդրումների մաքուր մուտքերն ըն­դամենը 150-152 մլն դոլարի սահ­մաններում են։ Իսկ այս տարվա առաջին կեսին դրանք նույնիսկ կրճատվել են. ուղ­ղակի ներդրումների զուտ հոսքերը պակասել են գրեթե 2,5 մլն դոլարով։ Այսինքն՝ ամերիկյան ներդրումային կապիտալն ավելի շատ դուրս է եկել Հայաստանից, քան մտել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։