Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Փաշինյանի ամե­րի­կյան այ­ցը՝ ան­ձե­ռա­կերտ «թան­գա­րան»՝ նվիր­ված հե­ղա­փո­խու­թյա­նը

«Փաստ» թեևթը գրում է.

Ավարտվեց վարչապետ Փաշինյանի՝ հնգօրյա այցը ԱՄՆ, որի համար պետբյուջեից ծախսվել է առնվազն 165 մլն դրամ (որոշ հաշվարկներով՝ ավելի քան 330 մլն), և զարմանալի չէ, որ հանրությունը ցանկանում է իմանալ, թե այցն ինչ դրական արդյունքներ ունեցավ մեր պետության համար, բացի Թրամփի ու յուր կնոջ մոմե արձանների հետ նկարվելը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկենք այցի բուն նպատակներն ու ընթացքը։

Ի սկզբանե պարզ էր, որ վարչապետը պետք է մեկնի ԱՄՆ, քանի որ նախատեսվում էր վերջինիս մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որտեղ պետք է ելույթով հանդես գար, ուստի Փաշինյանը որոշեց այս առիթն օգտագործել, մի քանի օր շուտ մեկնել ԱՄՆ և հանդիպել սփյուռքահայերի հետ։

Սակայն ուշագրավ է, որ հարցականի տակ էր վարչապետի և ամերիկյան պաշտոնական շրջանակների միջև հանդիպումների հարցը, իսկ այդ դեպքում կառավարության ղեկավարի այցը քննադատություններին չէր կարող դիմանալ, դրա համար էլ նախատեսվեց, որ պետք է հավաք անցկացնել Լոս Անջելեսի Գրանդ պարկում, քանի որ վարչապետը միտինգներ անցկացնելու մասնագետ է, և նման միջոցառումների ժամանակ վերջինիս հաջողվում է ոգևորություն առաջացնել մարդկանց շրջանում։

Ակնկալվում էր, որ հավաքին կմասնակցի մոտ 30-35 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հավաքի անցկացումը ցույց տվեց, որ այն ակնկալվածից ավելի սակավամարդ էր։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների, հավաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, կան նաև այլ տվյալներ, որ մասնակիցների թիվը հազիվ կազմել է 6-7 հազար։ Լոս Անջելեսում ապրող մեծաթիվ հայկական համայնքից նման քիչ թվով հայերի մասնակցությունը բոլորովին էլ հաջողություն չի կարելի համարել։

Ուշագրավ է, որ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացման հարցն այդպես էլ չշոշափվեց, ու մեծապես զարմանալի է, որ Փաշինյանի՝ Լոս Անջելեսյան ուսուլիսի ժամանակ ոչ ոք հարց չուղղեց վարչապետին այդ մասին, իսկ հարցուպատասխանն ընթացավ բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի շուրջ։

Այցի շրջանակներում ունեցած մյուս հանդիպումների ընթացքում վարչապետի ելույթների գլխավոր շեշտադրումները ևս վերաբերում էին թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արձանագրած «ձեռքբերումներին», կոռուպցիայի դեմ պայքարին և այլն, մի խոսքով՝ բանավոր, անձեռակերտ «թանգարան»՝ նվիրված իշխանափոխությանը (կամ՝ հեղափոխությանը, ոնց կուզեք)։

Այցի օրակարգը լցնելու և սփյուռքահայերին շահագրգռելու համար Փաշինյանը փորձեց անգամ այնպիսի հայտարարություններ անել, որոնք հիմքեր կստեղծեն սփյուռքում իր վարկանիշի բարձրացման համար։ Օրինակ՝ վարչապետը նշեց, թե խնդիր է տեսնում օրենսդրական այն կարգավորման մեջ, որ կառավարության անդամները պետք է պաշտոնի նշանակվելուց առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինեն և Հայաստանում ապրած լինեն։

Ըստ նրա՝ սա արհեստական խոչընդոտներ է ստեղծում սփյուռքահայերի ներուժը ներգրավելու տեսանկյունից։

Վարչապետի այցի՝ արտաքին հարաբերություններին վերաբերող բաղադրիչը այդպես էլ չհաջողվեց ապահովել, իսկ, օրինակ՝ Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության պայմանագրի կնքումը, որը փորձ է կատարվում ներկայացնել իբր մեծ ձեռքբերում, գրեթե ոչինչ չի տալու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, քանի որ բազմաթիվ այդպիսի պայմանագրեր ունենք:

Հաշվի չէր առնվել նաև ամերիկյան քաղաքականության որոշ նրբություններ, օրինակ՝ Գրանդ պարկում հավաքին մասնակցելու համար հրավիրված է եղել 53 կոնգրեսական և սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով լինելով դեմոկրատական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ, նախագահ Թրամփի քաղաքական հակառակորդներից է։

Չնայած ամեն դեպքում ավելի նախընտրելի է, որ գոնե մի կոնգրեսական մասնակցեց հավաքին, քան ընդհանրապես չմասնակցությունը։

Փաստորեն, վարչապետի՝ օրեր տևած ամերիկյան այցը չունեցավ այն ռեզոնանսը, որ ակնկալվում էր, քանի որ հայ-ամերիկյան օրակարգը մղվեց երկրորդ պլան, իսկ կայացած հանդիպումներն ավելի շատ սփյուռքահայերի տրամադրությունները շոշափելու և սփյուռքում վարչապետի վարկանիշը բարձրացնելու նպատակ էին հետապնդում։ Մի քիչ էլ՝ ներհայաստանյան իմիջը պահելու խնդիր:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։