Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Ինչի՞ դիմաց և ո՞վ է Փաշինյանի «թավշյա» ոստիկանապետ Օսիպյանին իր պաշտոնավարման 1.4 տարում 3 բնակարան և 1 ավտոմեքենա նվիրել

ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։

Tert.am-ի տեղեկություններով՝ Վալերիյ Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի (հայտնի որպես «Մանախի Արմեն») հետ, որը Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։

Սա դեռ ամենը չէ։ Նախ, Երևանի Թումանյան փողոցում Վալերիյ Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերիյ Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից։

Մասնակի վճարման վերաբերյալ Tert.am-ը հարցում է ուղարկել համապատասխան կառույց:

Բացի այդ, Վալերիյ Օսիպյանը 2 թանկարժեք նվեր է ստացել կրկին Մանախի Արմենից՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։

Նախ, Արմեն Գինոսյանը Երևանի Բուզանդի փողոցում (Սարյան փոստի դիմաց) իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում Վալերիյ Օսիպյանին բնակարան է նվիրել։ Բացի այդ, Մանախի Արմենը Վալերիյ Օսիպյանին նվիրել է մեկ հողատարածք՝ Դավթաշենում, որի վրա էլ հետագայում իր միջոցներով առանձնատուն է կառուցել Վալերիյ Օսիպյանի համար:

Ի՞նչ է արել Վալերիյ Օսիպյանն այս ամենի դիմաց

ՀՀ նախկին ոստիկանապետը Մանախի Արմենի ցանկությամբ «մանր-մունր» քրեական հեղինակություններին ու գործարարների մերձավորներին «փռել է ասֆալտին», իսկ Մանախի Արմենի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նշանակել պաշտոնների։ Դրանցից մեկը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդեն նախկին բաժնի պետ Միհրան Դավթյանի նշանակումն էր, որը Մանախի Արմենի հովանավորյալն է ու մտերիմը։

Իր պաշտոնավարման վերջին օրը Վալերիյ Օսիպյանը Միհրան Դավթյանին նշանակել էր ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նա չէր հասցրել մեկնել աշխատանքի, քանի որ Միհրան Դավթյանին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը երկու օր անց՝ սեպտեմբերի 20-ին ազատեց աշխատանքից։

Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր դեռ չի ներկայացրել։

Նշենք, որ Մանախի Արմենն իրավապահ այլ կառույցներում ևս ընկերներ ունի, որոնք այդ պաշտոններում նշանակվել են նրա շնորհիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվել և խնամի–ծանոթ–բարեկամ հարաբերությունները տեղ չունեն կառավարման համակարգում։ Փաստացի Վալերիյ Օսիպյանն այսօր վարչապետի գլխավոր խորհրդականն է։