Պատգամավորները մտածում են ֆիզիկան զարգացնելու մասին
ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 27-ին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձաժողովի նախաձեռնությամբ, քննարկվում են ֆիզիկայի ոլորտում գիտության զարգացման հարցերը եւ ապագայում գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Քննարկումներին մասնակցում են ինչպես խորհրդարանական հանձնաժողովի անդամները, այնպես էլ ակադեմիական, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

















































