ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու լրացմանը
ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ հաջակցություն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը եւ Քրիս վան Հոլենը, միաձայն ընդունվել է Սենատի կողմից։ Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության եւ զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ պատրաստման եւ 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման։ Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim