«Այդ պայքարի մեջ մի մտեք». Ռուստամ Բադասյանը խորհուրդ է տալիս իշխանության դեմ պայքարում չօգտագործել «օրենքով գողերին»
Ինձ մոտ տպավորություն է, որ նախկին կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ փորձում են միջնորդավորված ձեւով պայքար տանել իշխանությունների դեմ՝ օգտագործելով այլ շրջանակների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քրեական աշխարհը եւ «օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել քրեական մշակույթի դեմ ուղղված նոր օրենքին:
«Ես խորհուրդ եմ տալիս այդ պայքարի մեջ չմտնել»,-ասաց նախարարը:

















































