Ժակ Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան. Ֆրանսիայի դեսպան
Շնորհակալ եմ հայերին, որոնք, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նրանցից յուրաքանչյուրը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի եւ աննկուն աջակցի:
Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի « Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:
Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:
Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:
Հնագույն լեզուների եւ քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության եւ հիշատակի պահպանման հանդեպ:
Ուրբաթ, սեպտեմբերի 27-ին եւ երկուշաբթի, սեպտեմբերի 30 -ին, ժամը 15 :00-ից 17:00-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim