Ֆուտբոլային մրցավարը կոտրել է ոտքը, սակայն շարունակել է խաղը վարել մինչ ավարտ
«Կվիկ բոյս» եւ «Կատվեյկա» թիմերի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Նիդերլանդների 1/64-րդ եզրափակչի շրջանակներում, մրցավար Ռոբ Դեպերինկը կոտրել է ոտքը, սակայն չի դադարեցրել խաղը եւ վարել է այն մինչ ավարտ։ Այս մասին հայտնում է Fox Sports-ը։ Հիմնական ժամանակի ավարտին մրցավարը սայթաքել է, ապա սկսել ոտքի մեջ ցավեր զգալ։ Բժիշկները նրան առաջին օգնություն են ցույց տվել։
Սակայն նա չի դադարեցրել խաղն ու շարունակել է վարել՝ մինչեւ հավելյալ 30 րոպե ժամանակահատվածի ավարտը։ Հանդիպումն ավարտվել է 3։2 հօգուտ «Կատվեյկի»։ Միայն խաղի ավարտից հետո նա անցել է բուժզննում եւ նրա մոտ ախտորոշվել է ոտնաթաթի կոտրվածք։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների