Իմ՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելը հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է՝ նշանակվեմ ֆինանսների նախարար. արդարադատության նախարար
Այսօր մեկնարկած դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության համաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու՝ մամուլում պտտվող խոսակցություններին:
«Իմ՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելը հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է՝ նշանակվեմ ֆինանսների նախարար»,-ասաց Բադասյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ս․թ․ սեպտեմբերի 16-ին ազատվեց պաշտոնից։ Նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կան ԱԱԾ տնօրենի մի քանի թեկնածուներ, քննարկում են հնարավոր տարբերակները։

















































