Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածներն այս տասնօրյակում ավելի շատ են, քան դրականները. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի (Ararat Mirzoyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։


Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 739 հոդված, որոնցից 211-ը եղել է բացասական, 23-ը՝ դրական, 505-ը՝ չեզոք։
Աժ նախագահին այս տասնօրյակում շատ են անդրադարձել։ Գրաֆիկից երևում է, որ բացասական հոդվածներն ավելի շատ են։

Արարատ Միրզոյանը և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը բազմաթիվ քննադատությունների են արժանացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց սկսելու պատճառով։ «Արմենիան Ֆրսթ» նախաձեռնող խումբն այս մասին գրել է. «Ընտրել են իրենց կարծիքով ամենավերացական և հեշտ հիմնավորվող հիմքը՝ էական կարգապահական խախտում: Ես կհորդորեի Աժ մեծամասնությանը Արարատ Միրզոյանի և խմբակցության ղեկավարի գլխավորությամբ նախաձեռնեին Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարումը հենց այն հիմնավորմամբ, որ նա վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, ու անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»։
Հասարակական և լրատվական դաշտում կարծիք կա, որ Հրայր Թովմասյանի հետ կապվող գործընթացը հակաօրինական է և ճնշում է դատական համակարգի դեմ։ Ըստ հրապարակման, Վլադիմիր Վարդանյանը, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, դարձել է պատգամավոր և փորձում է հիմնավորել ՍԴ նախագահին իմպիչմենտ հայտնելու օրինականությունը, մինչդեռ երկար տարիներ աշխատել է ՍԴ֊ում։ Հրապարակման համաձայն, Վլադիմիր Վարդանյանի առջև խնդիր է դրվել, եթե հասնի ՍԴ նախագահի հեռացմանը, նախարար կնշանակվի։


Աժ Նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես քննադատել է Հրայր Թովմասյանին իմպիչմենտ հայտնելու որոշումը։ Նա գտնում է, որ Արարատ Միրզոյանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հնչեցրած տեքստը հակասահմանադրական է։

Վերջին շրջանում ԱԺ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ եղան և ԱԺ մի շարք աշխատակիցներ հայտնվեցին կադրերի ռեզերվում։ Աշխատակիցներից Սպարտակ Առաքելյանը դատի է տվել Արարատ Միրզոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել հուլիսի 13֊ին հաստատված հաստիքացուցակը, որի հետևանքով ինքը հայտնվել է կադրերի ռեզերվում։

Ըստ լրատվականների, Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Պատճառը եղել է Արարատ Միրզոյանի Ամուլսարի հետ կապված դիրքորոշումը։ Հրապարակման մեջ ասված է. «Իրավիճակն անկառավարելի դարձնելու մեջ մեղադրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ընդգծելով, որ շտապել է իր դիրքորոշումն արտահայտել՝ չսպասելով կուսակցության առաջնորդի կարծիքին: Ասում են՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իրավիճակից դուրս գալու համար արդարացել է, թե բա՝ երկրի երկրորդ դեմքն եմ, բայց իշխանության դիրքորոշումն ինձ հայտնի է դառնում խմբակցության հետ հանդիպման ժամանակ, վարչապետն էլ իր հերթին՝ կոշտ հակադարձել է Միրզոյանին, ասելով՝ դու երկրի երկրորդ դեմքը չես, քո պաշտոնն է երկրորդը համարվում»:

Որպես դրական դիտարկվել է այն փորձագետների կարծիքը, ովքեր կողմ են եղել ՍԴ նախագահի մասին Արարատ Միրզոյանի հայտարարությանը։