Վատը փոխել ենք ավելի վատով
«Հրապարակ»-ը գրում է․
«Ցանկացած փոփոխություն պետք է իմաստ ունենա։ Իշխանության փոփոխությունը պետք է մեր կենսամակարդակի փոփոխության հանգեցնի, իսկ յուրաքանչյուր նոր նշանակված կադր պետք է իր նախորդից մի փոքր ավելի լավը լինի եւ լավ աշխատի։ Ցավոք, դեռ չենք կարող պնդել, որ մեր երկրում կատարվող փոփոխությունների պարագայում այս սկզբունքը պահպանված է։ Անշուշտ, արդար էր եւ առաջադիմական այն, որ 10 տարի իշխած նախագահը հեռացավ, իսկ նրան պաշտպանող քաղաքական ուժերը լքեցին թատերաբեմը՝ չի կարելի չարաշահել ժողովրդի համբերությունը։ Բայց եթե դեռ վաղ է գնահատականներ տալը, թե նոր իշխանությունը հնից ինչով է առավել, ապա ճիշտ ժամանակն է, որ դիտարկենք, թե նրա իրականացրած կադրային փոփոխություններն ինչ արդյունքներ են տվել։ Ասենք, արդյոք Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ավելի՞ հաջող կադր է, քան Արամ Սիմոնյանը, ում հեռանալը դարձել էր նորերի իդեա-ֆիքսը։
Արդյոք ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանն ավելի՞ ուժեղ եւ կայացած անձ է, քան նախորդը՝ Գագիկ Հարությունյանը։ Անգամ Տնտեսագիտականի իրար հաջորդող ԺՊ-ներն ավելի լավը չեն, քան Կորյուն Աթոյանը, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենը ոչ միայն չի գերազանցում, այլեւ բազմիցս զիջում է Արա Մինասյանին, ում հանեցին, աշխարհով մեկ խայտառակեցին եւ, ըստ էության, վտարեցին երկրից։ Իսկ ինչո՞վ են գերազանցում իրենց նախորդներին նոր նախարարները։
Արսեն Թորոսյանը գերազանցո՞ւմ է Լեւոն Ալթունյանին, Հակոբ Արշակյանը՝ Վահան Մարտիրոսյանին, Տիգրան Խաչատրյանը՝ Արծվիկ Մինասյանին ու Իգնատ Առաքելյանին, Էդվարդ Աղաջանյանը՝ Վաչե Գաբրիելյանին, Արայիկ Հարությունյանը՝ Լեւոն Մկրտչյանին, Ռուստամ Բադասյանը՝ Դավիթ Հարությունյանին։ Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim