Իշխանությունները հստակորեն որոշել են Ամուլսարի հանքը շահագործել. դրա համար ոստիկանական ուժ կկիրառեն, և դա կլինի այս կառավարության վերջը. բնապահպան
Մենք` բնապահպաններս, համոզված էինք, որ իշխանափոխությունից հետո Ամուլսարի շահագործման հարցը վերջնականապես կփակվի, բայց տեսնում ենք, որ ոչինչ էլ չի փոխվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Հայաստանում պատկան մարմինների բնապահպանական քաղաքականությունը չի փոխվել. ինչպես կար, այնպես էլ մնացել է»,-նշեց նա:
Ադամյանը վստահ է` Ամուլսարի հարցը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական նախագիծ է:
«Խնդրին մասնակցություն ունեն տարբեր երկրներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահն ունի: Արդյունքում` կանգնում ենք ոչ միայն բնապահպանական, այլև` քաղաքական հարցերը լուծելու առաջ»,-մեկնաբանեց բնապահպանը:
Անդրադառնալով ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի բազմաթիվ ակցիաներին` Սիլվա Ադամյանը կարծիք հայտնեց, թե դրանք իշխանություններին ընդհանրապես չեն հետաքրքրում: «Ե՛վ իրավաբանները, և՛ փորձագետները, և՛ մասնագետները հազար ու մի բան են մեջտեղ բերում, որոնց համաձայն` հանքի շահագործումն անընդունելի է, բայց ոչինչ հաշվի չի առնվում»,-ասաց նա:
Ադամյանի խոսքով`Նիկոլ Փաշինյանն առաջին վարչապետն է, որի հետ բնապահպանները երբևէ հանդիպում չեն ունեցել: «Սա տարօրինակ է: Մարդիկ, որոնք ունեն որոշակի կրթություն, պատրաստվածություն իրենց ոլորտում, անտեսվել են կառավարության կողմից»,-ասաց Ադամյանը` նշելով, որ կառավարությունն անարդյունք հանդիպում է ունեցել միայն ակտիվիստների հետ:
Բնապահպանը խնդրահարույց համարեց նաև, որ երբ վարչապետը տեղեկացվել է, որ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ Ամուլսարում կան ուրանի պաշարներ, և հանքի շահագործման դեպքում դրանք կարող են մեծ բնապահպանական խնդիրներ առաջացնել, հեգնանքով հերքել է տեղեկությունն ու չի ցանկացել ծանոթանալ ուսումնասիրությանը:
Ադամյանն ասաց նաև, որ վերջին շրջանում եղած իրադարձություններն իրեն թույլ են տալիս ենթադրել, որ իշխանությունները հստակորեն որոշել են հանքը շահագործել: Ըստ բնապահպանի` միայն մի բան կարող է հետ պահել այդ որոշումից` եթե Ջերմուկում եղած ընդդիմությունը իսկապես մեծ լինի:
«Եթե մի 10 հոգի լինեն, ոստիկանները կգան, կշպրտեն այնտեղից: Ոստիկանական ուժ կկիրառվի նաև այն դեպքում, եթե ընդդիմությունը մեծաքանակ լինի, բայց հնարավոր է` վարչապետի և ամբողջ կառավարության քաղաքական ռեյտինգը չընկնելու համար ավելի մեղմ վերաբերվեն»,-ասաց բնապահպանը` ընդգծելով նաև, որ ուժի կիրառումը կլինի այս կառավարության վերջը, քանի որ ժողովուրդը վերջնականապես երես կթեքի նրանցից:
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստ են կառավարության ցանկացած որոշման:
«Սպասելու ենք, որ կառավարությունն անի առաջին քայլը: Ըստ այդմ կարձագանքենք, լավին` լավ, վատին` վատ: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գնալու են ճշմարտության բացահայտման ճանապարհով: Մեզ համար այդ ճշմարտությունը պարզ է, մնում է` կառավարությունը գտնի իր համար բավարար փաստեր, որպեսզի հայտնի վերջնական դիրքորոշումը»,-ասաց նա:
Անդրադառնալով սեպտեմբերի 20-ին Հայաստանի մի շարք քաղաքներում ու գյուղերում` մասնավորապես Ջերմուկում անցկացված բողոքի ակցիաներին` Շիրակ Բունիաթյանն ասաց.
«Սեպտեմբերի 20-ին կառավարությանն ուզում էինք ցույց տալ, որ մենք ունենք այնքան ռեսուրս, որ ակցիաներ անենք, բայց չենք շարունակում, որ կառավարությանն ավելորդ խնդիրների չտանենք, և մեր գործողությունները որպես ճնշում չդիտարկվեն կառավարության վրա»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim